Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Արհեստածին լարվածությունն ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային». Արթուր Գևորգյան

Կարծում եմ շատերին հայտնի է, թե այսօր ինչ է տեղի ունեցել սպորտի նախարարության շենքի դիմաց:
Այսօր տեղի ունեցածի առթիվ ցանկանում եմ մի քանի կարևոր հանգամանք արձանագրել:
Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ:
Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային:
Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել:
Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը:
Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան:
Հետևություն. Նախարարը, ինչպես միշտ ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:
Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հայտարարությանը (տես՝ www.hraparak.am/…/սպորտի-նախարարության-հայտարարությունը-հբֆ…), որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:

Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից:

Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը:
Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:
Ավելին՝ կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Այսինքն կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ:
Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Այսինքն պետք է ենթադրել, որ նախարարը ազգային Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ:
Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան:
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել:

Հարգանքով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան 

Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan