«Սա մեծագույն հարված է ողջ երկրին... Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն էլ ավելի է քայքայվում». Վահե Մոսինյան
Այսօր փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, դադարեցվեց վառարանի աշխատանքը, փակվեց Հայաստանի միակ պղնձաձուլարանը, որը համայնքի հիմնական զբաղվածության օջախն էր։
Սա մեծագույն հարված է Ալավերդի համայնքին, մեր ազգաբնակչությանն ու ողջ երկրին։ Անթույլատրելի մի արարք, որն իր ծանր հետևանքներն զգացնել կտա շատ արագ։ Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն էլ ավելի է քայքայվում։
Հ․Գ․ - Միայն խոսելով չի, գործ պետք է արվի, գործ։ Մեռանք ճառեր լսելով․․․ իսկ ժողովուրդն աչքները ջուր կտրած մի <<զանգ կախողի>> են սպասում․․․
Վահե Մոսինյանի ֆեյսբուքյան էջից