«Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան
Նախորդ իշխանության օրոք ամենալավ բիզնեսների տերերը, օլիգարխները իրենց շահույթներից փայ էին հանում «վերեւին» : Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանք ո՞ւմ են մուծվում, եթե չեն մուծվում, ինչո՞ւ նրանց մուծած հարկերը կտրուկ չեն աճել:
Օլիգարխ, Երեւանը սուպերմարկետներով գրաված Սամվել Ալեքսանյանը այնպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց իր կեղծած օղիների, մարդկանց առողջությունը խաթարելու համար: Ասում են, որ հիմա նա «Դուխով» օղի է արտադրում:
Առաջ Հայաստանում թմրաբիզնեսից, մարմնավաճառությունից ստացված շահույթները հայտնի կլանն էր տնօրինում: Հիմա այդ եկամտաբեր հանցատեսակները վերացե՞լ են: Ոստիկանության հաղորդմամբ`Երեւանում բերման է ենթարկվել 742 մարմնավաճառ:
«Էլիտար» անբարոյականները Երեւանյան լճի ափին չեն կանգնում, նրանց բերման չեն ենթարկում, բացի այդ`ամեն մի պոռնիկ իր գլխին տեր ունի:
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից