Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները

Կիրակի օրը Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ է 12 թեկնածու: Վաղը քարոզարշավի վերջին օրն է: Մինչ այսօր թեկնածուները բացահայտ չեն դժգոհել ընտրապայքարն արդյունավետ կազմակերպելու թեմայով: Սակայն կուլիսներում չեն թաքցնում, որ թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շահարկում է իշխանությունների անունը և այդպիսով հայտնվում շահեկան վիճակում: Գրում է «Հետք»-ը:

Մասնավորապես, նա ընտրողների հետ հանդիպման է գնում «Դուխով» գլխարկով, իսկ ընտրողներին հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բնակելի շենքի պատշգամբից նույնիսկ կախված են Դիանա Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի նկարները: Քաղաքապետարանից այդ տեսարանը պարզ երևում է, և որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, քարոզարշավի շրջանակներում վարչապետն այսօր այցելել է Էջմիածին՝ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի:

Վարչապետը բացահայտ կոչ արեց քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիներին ընտրել Դիանա Գասպարյանին՝ ասելով, որ նրանք ևս մեկ հեղափոխություն արած կլինեն՝ ունենալով Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի միակ կին թեկնածուն չէ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաև Սուսաննա Մարգարյանը:

Դիանա Գասպարյանին աջակցելու էր եկել ոչ միայն վարչապետը, այլև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և այլք: Ի դեպ, վերջիններս Էջմիածնում էին ժամը 17:30-ից, այսինքն՝ աշխատանքային ժամին: Նիկոլ Փաշինյանը Էջմիածին եկավ աշխատանքային ժամի ավարտից հետո:

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի Էջմիածին գալը ողջունում է, պարզապես այն թեկնածուն, որի քարոզչությունն իրականացրել է, բազմաթիվ օրենքներ է խախտել: Ըստ Վ. Մովսիսյանի՝ Դիանա Գասպարյանը օգտագործում է և պետական, և իշխանական ,և վարչական լծակները: Օրինակ բերեց մանկապարտեզներում քարոզչություն իրականացնելը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ Գասպարյանը բազմաթիվ օրենքներ խախտել է նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ: Որպես օրինակ ասաց, որ կոպտորեն խախտվել է Նախակրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը: Ամառը որոշ ժամանակով մանկապարտեզները փակվել են և քաղաքային իշխանությունները չեն կարողացել ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ փակելու պատճառաբանությունը եղել է շոգ եղանակը: Մինչդեռ նույն շոգ կլիման եղել է նաև Արմավիր քաղաքում, որտեղ մանկապարտեզ չի փակվել: Բացի այդ, եթե վտանգավոր լիներ, Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգար:

«Դիմացը ձմեռ է, պիտի ասեն՝ ցուրտ ա՝ երեխեքին մի բերեք, հով ա՝ մի բերեք, զով ա՝ մի բերեք»,- հավելեց Վ. Մովսիսյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում պետական, մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արմավիրի փոխմարզպետը ներգրավված են եղել քարոզչական գործունեությանը, ինչն անընդունելի է իր համար:

Մանրամասները՝ «Հետք»-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan