Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
16
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Անահիտ Բախշյանի բաց նամակը` Արմավիրի նորանշանակ մարզպետին

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ լինեք աներեր ՀՀ օրենքների պահանջների նկատմամբ, Ձեր արդարամտությամբ որքան հնարավոր է արագ ընդունվեք մարզի քաղաքացիների կողմից: Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում:

Դուք ստանձնել եք մի մարզի կառավարման պատասխանատվությունը, որի ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցների տնօրենների գործունության մեջ առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր են հարուցվել:

ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածը 7 կետով հստակ սահմանում է Մարզպետի իրավասությունները, որոնցով Դուք պարտավոր եք առաջնորդվել: Մասնավորապես, մարզպետը

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան:

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը»:

Ինչի՞ մասին է խոսքը, ս.թ. հուլիսի 24-ին մարզի Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ գրված է, բառացի մեջբերում եմ. «Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյան անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով դպրոցի շարժական ու անշարժ գույքի, ֆինանսական միջոցների հետ կապված նախաձեռնել և իրականացրել է ապօրինի գործարքներ, ներառական կրթության ոլորտի մասնագետների և դպրոցի տնօրենի օգնականի նշանակման հարցում դրսևորել է անձնական և խմբային շահագրգռվածություն, իսկ 2017 թ.-ի սեպտեմբերի ամսին Նելլի Մնացականյանից անձամբ շորթմամբ պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել խոհարարի աշխատանքից»: Հավելեմ այն, ինչ քննիչը չի արձանագրել: Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում գոյություն չունի «տնօրենի օգնական» հաստիք, սակայն այդ դպրոցի գործող տնօրենի հայրը, ով դպրոցի նախկին տնօրենն է եղել, աշխատում է այդ պաշտոնում ու ստանում 110000 դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ մանկավարժները չեն վարձատրվում գրավոր աշխատանքների և այլ լրացուցիչ աշխատանքների համար: 2016 թվականին Տաթևիկ Մկրտչյանն իր հայրիկից հետո սկզբից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո՝ տնօրեն ու ըստ մանկավարժ Գայանե Վարդանյանի, դպրոցում տեղյակ չեն եղել տնօրենի մրցույթի հայտարարության, կառավարման խորհրդի այն նիստի մասին, որի ժամանակ տնօրեն է ընտրվել Տաթևիկ Մկրտչյանը:

Պարոն մարզպետ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, երբ իր նկատմամբ հարուցված գործով նախաքննություն է իրականացվում: Վստահ եմ, որ Դուք շահագրգռված եք մարզում հաստատել Օրենքի իշխանություն և որպես նորանշանակ ու շատ երիտասարդ մարզպետ, ուզում եք մարզում կարգ ու կանոն հաստատել: Հետևաբար, Օրենքի պահանջով, մարզի դատախազի միջնորդությամբ Դուք կարող եք ժամանակավորապես դադարեցնել գործող տնօրենի լիազորություններն ու քննչականին առաջարկել հնարավորինս արագացնել նախաքննության ավարտը, որոնք 3 ամիս է մնացել են քննչական մարմինների դարակներում, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, որը վնասում է նախաքննության օբյեկտիվ ընթացքին:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan