Դեկտեմբերին մեր հասարակությունը գնում է ընտրելու երկրի ղեկավար. ասուլիս
«Դեկտեմբերին մենք գնում ենք ոչ թե խորհրդարանական ընտրությունների, այլ նախագահականի», այսպես են բնորոշում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրանց համոզմամբ` մենք մինչև հիմա լուծում ենք ՀՀ-ի լեգիտիմ պետության գլուխ ունենալու հարցը. «Հետագայում ինչպես կլուծենք այն հարցը, որ խորհրդարանական ընտրությունները դառնան իսկապես խորհրդարանական, այլ հարց է»,- ասաց ՀՀՇ վարչության անդամ Իգիթյանը:
Քաղտեխնոլոգն էլ հավելեց.«Այո', մեր հասարակությունը գնում է ընտրելու երկրի ղեկավար, իսկ դա նշանակում է, որ մեր երկրում պետք է վերականգնել կիսանախագահական վիճակը: Մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական երկիր ունենալուն»:
Գնահատելով քաղաքական ուժերի շանսերը, Կարեն Քոչարյանն ասաց, որ ԲՀԿ-ն կկարողանա հաղթահարել խորհրդարան անցնելու խնդիրը` իմիջային լուրջ կորուստ կրելով, իսկ ՀՀԿ-ի շանսերը, ըստ նրա, շատ քիչ են:
Բանախոսները համոզված են, որ խորհրդարանում այնուամենայնիվ ընդդիմություն կունենանք:
Zham.am