Մ. Գրիգորյանը շարունակում է կալանքի տակ մնալ, չնայած, որ մահամերձ է. նրան ազատ չարձակելու մասին վարկածները շատ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը:
Եվ չնայած մեկը մյուսի հետևից կալանավորված անձինք ազատ են արձակվում, սակայն դեռևս շարունակում է կալանքի տակ մնալ ամենաաղմկահարույց բացահայտումներից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով էլ փաստաբանների խոսքով` մահամերձ է:
Եվ նրան ազատ չարձակելու մասով վարկածները շատ են, դրանցից մեկն էլ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվելու փաստն է: Սակայն իշխանությունները պետք է շարժվեն օրենքներով, եթե նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի:
Եվ հասարակության արձագանքից մտահոգվելով առաջնորդվելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այլապես ստացվում է՝ հասարակության արձագանքով է մեր երկրում արդարադատություն իրականացվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: