Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որևէ հիշատակում չարվեց»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: