Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նախագահ Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան - Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Երեկ երեկոյան հեռախոսազրույցում ընդհանուր ներկայացրել եմ, նաև առիթ ունեցել ենք սպասվող իրադարձությունները քննարկել նախորդ շաբաթ:

Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի:

Նախագահ Արմեն Սարգսյան-Վստահ եմ, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Այո, շատ ճիշտ նկատեցիք: Շատ քննարկումներ կան, և մտավախություններ են հնչում, թե ինչ ուղով կընթանան Հայաստանում քաղաքական գործընթացները: Ես նաև մեր գործընկերների հետ շփումներում հատուկ ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար կարգախոս չէ, ձև չէ: Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք:

Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է:

Նախագահ Արմեն Սարգսյան-Ուրախ եմ լսել, և վստահ եմ, որ այս ամենը կիրականանա: Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով իրենք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավարական երկիր: Ընտրությունն իրականում առաջին քայլն է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իմիջիայլոց ասեմ, որ քանի որ մենք հեղափոխություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են: Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել: Արևմտյան տեսաբաններից մեկը ժողովրդավարությունը բնորոշել է որպես առանց բռնության փոփոխությունների հնարավորություն: Ընդհանուր առմամբ նկատի է առնվում ընտրությունները, քվեաթերթիկով արված իշխանափոխությունը կամ հեղափոխությունը: Ես համոզված եմ, որ այդ ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա:

Նախագահ Արմեն Սարգսյան- Վստահ եմ, որովհետև համաձայն եմ, լինի արևմտյան, թե արևելյան փիլիսոփաների կարծիքը: Իրականում կարծում եմ, որ ժողովրդավարությունը և՛ մշակույթ է, և՛ պրոցես, չկա վերջնական ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը կյանքի ընթացքում, կյանքի հետ միասին, տարիների ու դարերի հետ միասին անընդհատ փոփոխվում է իր ձևերի մեջ, բայց մնալու են հիմնական կարևոր սկզբունքները՝ մարդը, մարդու իրավունքը և այդ իրավունքներն ու կարծիքն արտահայտելու ամենամեծ իրավունքը: Այնպես որ, Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն վարչապետ: Նախ և առաջ հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: Եվ երկրորդը, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաև մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ և ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց և՛ կարծիքն արտահայտել, և՛ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը: Հաջողությո՛ւն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan