Ողբերգական դեպք Երևանում. վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարն ու քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, նկատում են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրում են, որ վարորդը հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ Shamshyan.com - ում: