Կսռավարությունը կարող է «պռավալ» տալ միլիարդավոր դոլարների ներդրումը
ԱՄՆ դեսպանին զարմացրել է կառավարության դիրքորոշումը Ամուլսարի մասով. նա կրկին անդրադարձել է կառավարության դիրքորոշմանը, ըստ որի՝ չկան ապացույցներ կամ կոռուպցիոն ինչ-ինչ ռիսկեր Ամուլսարի շահագործման մասով, բայց շինարարական աշխատանքները կիսատ թողած այն շարունակվում է օդում կախված մնալ:
Եվ տպավորություն է ստեղծվում, որ սա արվում է առանց պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության, ինչը շատ մտահոգիչ է: Հիմա վատն այն է, որ ԱՄՆ դեսպանը թերահավատորեն է մոտենում կառավարության այն կոչերի, որոնք վերաբերվում են մեր երկրում ներդրումներ անելուն. գործ դնելուն... Ի՞նչ ներդրումներ, եթե մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում մի պետությունում, որն աղքատության երկնիշ թվեր ունի, բայց մի քանի բողոքողներին ականջալուր լինելով՝ կառավարությունը կարող է «պռավալ» տալ միլիարդավոր դոլարների ներդրումը, և այն պաճառաբանությունը, թե որոշ «բնապահպաններ» բողոքում են մեղմ ասած օտարներին զայրացնում է:
Չգիտեմ՝ այս խմորն ինչքան ջուր կքաշի, բայց դեսպանի խոսքերից ու ակնարկներից լավ պատկերացնում եմ օտաերկրյա ներդրումների կարծիքը մեր երկրի կառավարության վերաբերյալ. նրանք չեն հասկանում՝ այս երկրում արժի՞ ինչ-որ ներդրում անել, թե՞ ոչ:
Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից