Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
8
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ»

Դեռ 2017 -ին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն

Հայաստանում դեռ 2017 թվականի դեկտեմբերին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն. 13 տարեկան աղջիկների միայն մոտ 5 տոկոսն է ստացել այդ պատվաստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մտահոգիչ է համարում ցուցանիշը ու նշում, որ պատվաստանյութի ներկրումը լավ չի ընկալվել ոչ միայն բնակչության, այլ բուժաշխատողների շրջանում: «Մենք պատվաստման ներդրման հետ կապված նախապատրաստական ողջ միջոցառումներն իրականացնում էինք ճգնաժամային իրավիճակում, այսինքն` զուգահեռ իրականացվող հակապատվաստումային քարոզի հետ մեկտեղ: Այս իրավիճակում բավականին դժվար էր առկա ռեսուրսները միանգամից երկու ուղղությամբ աշխատացնելը: Արդյունքում բնակչության շրջանում վախի, սարսափի մթնոլորտն ավելի գերակշռեց և մենք ունեցանք ցածր ընդգրկվածություն»,-ասաց նա:

Գայանե Սահակյանի խոսքով՝բուժաշխատողները ևս կասկածներ ունեին պատվաստման հաջողության վրա և ունենալով որոշակի կասկածներ չկարողացան համոզվածություն ներշնչել բնակչության շրջանու:

«Ես կարծում եմ , որ այս իրավիճակը բոլորովին վերջնական չէ և այն կարելի է հետ դարձնել: Մեր բուժաշխատողներին մենք պետք է ներկայացնենք ապացուցողական տեղեկատվություն, այլ երկրների փորձ և մեր հաջորդ քայլերը լինելու են շարունակական հետևողական աշխատանքներ»,-նշեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղ ախտորոշվում է 270 կնոջ մոտ, շուրջ 130 կին էլ դրանից մահանում է :Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է քաղցկեղի երկրորդ առավել հաճախակի հանդիպող տեսակը հայաստանցի կանանց մոտ:

Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը , ի լրումն հայտնաբերելի և բուժելի նախաքաղցկեղային ախտահարումների ՊԱՊ սքրինինգի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ եղանակներից է:

ՀՀ առողջապահության նախարարությունն ունի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համապարփակ ռազմավարություն, որի կարևորագույն մասն է կազմում բոլոր 13 տարեկան աղջիկների պատվաստումը ՄՊՎ-ի դեմ: Իմունականխարգելման ազգային ծրագրով ՄՎՊ-ի դեմ առաջարկվում է քառավալենտ պատվաստանյութ: 2006 թվականին դրա ներմուծումից ի վեր ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 միլիոն դեղաչափ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ապահով պատվաստանյութ է և գործուն պաշտպանություն է ցուցաբերում արգանդի վզիկի քաղցկեղի սեռական գորտնուկների դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan