Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Նիկոլ Փաշինյանը հայկական Ռուսսոն է

Այսօր այնպիսի տերմիններ, ինչպիսիք են`  ապրիլյան թավշյա հեղափոխություն, նոր Հայաստան, հպարտ քաղաքացի, հիմնականում ասոցացվում են Նիկոլ Փաշինյանի հետ: Նա ընդամենը մեկ տարի առաջ շարքային պոպուլիստի համբավ ունեցող անձնավորություն էր, մինչդեռ այսօր դարձել է համաժողովրդական առաջնորդ, և իր անցյալ կերպարը մոռացնելու համար նույնիսկ իր արտաքին տեսքն է փոխել: Նա անկանխատեսելի է, թատերական հակումներ ունեցող և կայուն աշխարհայացք չունեցող մարդ է, և հենց նրա այս անկայուն կերպարը վախեցնում է բոլորին` սկսած Մոսկվայից ու Վաշինգտոնից, վերջացրած նախկին իշխանություններով ու օլիգարխներով: Շատերը համոզված են , որ նա օրվա կուրսով առաջնորդվող գործիչ է, և նրա քայլերը գուշակելը դժվար գործ է, և այդ տեսակետի մեջ կա մեծ ճշմարտություն: Սակայն ամեն մարդ ունի որոշակի միջուկ, որը փոփոխական չէ, մենք էլ փորձենք հասկանալ, թե ո՞րն է Փաշինյանի, այսպես ասած, միջուկը, որն էլ կհուշի թե ինչի է ունակ նա իր հետագա գործնեության ընթացքում:

Փաշինյանին հասկանալու համար փորձենք համեմատականներ անցկացնել այլ պատմական գործիչների հետ, քանզի այսպիսի տեսակները եղել են նաև պատմության ընթացքում:

Ֆրանսիական ո՞ր փիլիսոփաների տեսակետն է ավելի մոտ Փաշինյանին

Դեռ 18 դարում, ֆրանսիական հեղափոխությունից առաջ Ֆրանսիայում բուռն քննարկումներ էր գնում, թե ինչպիսին պետք է լինի պետական կառավարումը, և ի՞ նչ դեր պիտի ունենա եկեղեցին այս համատեքստում:

Այդ քննարկումները անցկացվում էին փարիզյան սալոններում, որտեղ այս կամ այն քարոզիչն իր տեսակետն էր հայտնում երկրի ապագայի մասին:
Վոլտերը, օրինակ, «լուսավորչական» թագավորական համակարգի կողմնակից էր, քանզի վախենում էր ամբոխին մեծ դեր տալուց:
«Ավելի լավ է ենթարկվել առյուծին, որը քեզնից ավելի ուժեղ է, քան երկու հարյուր աղվեսներին, որոնք քո մակարդակին են»,- նշում էր Վոլտերը:
1751-1780 թվականներին Դիդրոն, Վոլտերի, Մոնթեսքյուի, Գոլբախի, Դ՛Ալամբերի, Գելվեցիի, Տյուրգոի հետ միասին հիմնեցին հանրահայտ «Էնցիկլոպեդիա» պարբերականը, որը հետագայում դարձավ Մեծ Ֆրանսիական հեղափոխության գաղափարների տարածման գլխավոր աղբյուրներից մեկը:
Սակայն այս բոլոր հեղինակներին միավորում էր մեկ բան, նրանց պատկերացումների մեջ հանրային դերակատարման շարքում բացակայում էր հանրության ամենաընչազուրկ շերտը: Ֆրանսիացի այս փիլիսոփաների պատկերացումներում հանրությունը բաժանված էր երեք շերտի` թագավորի և նրա արքունիքի, հոգևորականների, և բուրժուական դասակարգի` արտադրողների, առևտրականների և այլն:
Այս շարքում, բացակայում էին հանրության ամենամեծ շերտը` գյուղացիները, բանվորները, մանր առևտրականները, գործազուրկները, լյումպենը և հանրության մնացած, այսպես կոչված «ապադասակարգված» տարրերը:
Այս չորրորդ շերտին փիլիսոփաները համարում էին «ամբոխ», որը ընդհունակ չէ պոզիտիվ պատկերացումներ ունենալ, և դրա համար էլ համարվում էր, որ նրանց քաղաքական պետական-կառավարման կյանք մտցնելը խիստ վտանգավոր է:
Թերևս, միակ փիլիսոփան, ով համաձայն չէր այս տեսակետի հետ, դա Ժան Ժակ Ռուսսոն էր, որ կարծում էր, որ առանց հասարակության այս 4-րդ շերտի, լիարժեք, դեմոկրատական պետություն կառուցել հնարավոր չէ:

Ո՞վ էր Ռուսսոն

Ռուսսոն ժամագործի որդի էր, ապրում էր շատ վատ կենցաղային պայմաններում: 20 տարեկանից նա աշխատում էր` փոխելով տարբեր մասնագիտություններ` իր մաշկի վրա զգալով կյանքի բոլոր անարդարություններն ու դժվարությունները:
1762-ին նա տպագրում է իր հանրահայտ «Հասարակական պայմանագիրը», որում նա փորձում է հաշվի առնել հանրության բոլոր շերտերի շահերը:
«Մարդը ծնվում է ազատ, սակայն նա ամենուրեք ապրում է շղթաների մեջ», - նշում էր իր աշխատությունում Ռուսսոն: Ըստ նրա, ամեն աղքատ մարդ մտածում է միայն իր շահերի մասին և դրա համար էլ երջանկության չի հասնի: Ռուսսոն առաջարկում է մարդկանց համատեղ պայքար սկսել, որպեսզի բոլորը միասին հասնեն հաջողության: Փաշինյանն էլ ասում էր, որ եթե ամեն մեկը «իր քայլն անի, ապա Սերժը կմերժվի»:
Ըստ Ռուսսոյի, ամեն մարդ պետք է սահմանափակի իր ազատությունը` հանուն ընդհանուր նպատակի, որպեսզի բոլորը հասնեն հաջողության:
Վայրենու ազատությունը, դա իրական ազատություն չէ, նշում էր, Ռուսսոն, ըստ նրա մարդը ազատ է հանրության հետ համատեղ:
Ըստ Ռուսսոյի երկրի ներկայացուչական մարմինները, ԱԺ-ն, կառավարությունը, դատական համակարգը, դրանք բոլորը «ժամանակավոր» կառույցներ են և չեն կարող լիարժեք ձևով ներկայացնել ողջ հանրության շահերը: Օրինակ, անգլիացիներին Ռուսսոն չէր համարում ազատ, քանզի, ըստ նրա, նրանք չորս տարին մեկ էին ընտրության արդյունքում ձևավորում այն էլ «ժամանակավոր» մարմիններ: Այս հարցում Ռուսսոն մերժում էր և Մոնթեսքյուին, և Լոքքին, և մյուս ազատական փիլիսոփաներին:
Ռուսսոն, փաստացի առաջի սոցիալիստ-փիլիսոփաներից էր, որ մերժում էր ազատականության փիլիսոփայությունը, իսկ նրա դեմոկրատիայի գաղափարները շատ մոտ էին հին հունական փիլիսոփաների տեսակետներին: Ռուսսոին, հատկապես դուր էր գալիս «Ուղղակի դեմոկրատիայի» գաղափարը: Այդ մասին հնչեցրեց նաև Փաշինյանը իր օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ:
Ռուսսոի գլխավոր թեզը կայանում էր նրանում, որ բացի անհատական երջանկության ձգտման կամքից կա նաև, այսպես կոչված, կոլեկտիվ երջանկության կամքի ձգտման գաղափար, որը ավտոմատ կերպով կերջանկացնի բոլորին:
Եվ դրա համար, որպեսզի բոլորը հավասար ձևով հասնեն երջանկության, պետք է իրենց անհատական ձգտման մղումը ենթարկեն կոլեկտիվ միասնական ազգային կամքին, իսկ ով դրան դեմ լինի, ապա նրան պետք է ստիպել դա անել, հանուն իսկ իր երջանկության:
Ռուսսոն երազում էր «ստիպել» մարդկանց լինել երջանիկ, քանզի նրանք դա չեն գիտակցում:
Հետագայում, Ռուսսոի այդ գաղափարը օգտագործում էին բոլոր տոտալիտար երկրների բռնապետերը, քանզի ցանկացած բռնապետության գաղափարական հիմքում ընկած է «Ազգին երջանկացնելու գաղափարը»:
Հենց այստեղից է դուրս գալիս «Ժողովրդական առաջնորդ» , հպարտ քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, տերմինները: Ընդ որում, սկզբնական փուլում այդ տերմինները շատ անկեղծ են հնչում ու արտասանվում: Այդ հետո են դառնում տոտալիտար համակարգի գլխավոր ատրիբուտներից:
Ի դեպ նշենք, որ Մեծ Ֆրանսիական հեղափոխության գաղափարները հիմնականում հիմնված էին հենց Ռուսսոյի թեզիսների վրա:
Հետագայում, իհարկե, մարդկությունը լուրջ դասեր քաղեց այս ամենից, սակայն հայությունը սեփական պետականության բացակայության պատճառով, մոտ 200 տարի հետ է մնացել մարդկության այս դիսկուրսից, որի պատճառով էլ մենք նոր - նոր անցնելու ենք այն ճանապարհը, որը մյուսները արդեն վաղուց անցել են:
Պարզապես մնում է զարմանալ, թե ինչո՞ւ այս 30 տարվա ընթացքում մենք այս դասերը այդպես էլ չսովորեցինք, և հիմա ողջ Աշխարհի առջև սկսնակ մանկամիտ հասարակության տպավորություն ենք թողնում: Այս հարցն է, որ պետք է մտահոգի բոլոր նրանց, ովքեր անկեղծ ուզում են օր առաջ դուրս գալ այս հիմար իրավիճակից, որտեղ սկսնակ-տգետները քեզ պիտի ներկայացնեն երկրից դուրս:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan