Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև

Նիկոլ Փաշինյանը հայկական Ռուսսոն է

Այսօր այնպիսի տերմիններ, ինչպիսիք են`  ապրիլյան թավշյա հեղափոխություն, նոր Հայաստան, հպարտ քաղաքացի, հիմնականում ասոցացվում են Նիկոլ Փաշինյանի հետ: Նա ընդամենը մեկ տարի առաջ շարքային պոպուլիստի համբավ ունեցող անձնավորություն էր, մինչդեռ այսօր դարձել է համաժողովրդական առաջնորդ, և իր անցյալ կերպարը մոռացնելու համար նույնիսկ իր արտաքին տեսքն է փոխել: Նա անկանխատեսելի է, թատերական հակումներ ունեցող և կայուն աշխարհայացք չունեցող մարդ է, և հենց նրա այս անկայուն կերպարը վախեցնում է բոլորին` սկսած Մոսկվայից ու Վաշինգտոնից, վերջացրած նախկին իշխանություններով ու օլիգարխներով: Շատերը համոզված են , որ նա օրվա կուրսով առաջնորդվող գործիչ է, և նրա քայլերը գուշակելը դժվար գործ է, և այդ տեսակետի մեջ կա մեծ ճշմարտություն: Սակայն ամեն մարդ ունի որոշակի միջուկ, որը փոփոխական չէ, մենք էլ փորձենք հասկանալ, թե ո՞րն է Փաշինյանի, այսպես ասած, միջուկը, որն էլ կհուշի թե ինչի է ունակ նա իր հետագա գործնեության ընթացքում:

Փաշինյանին հասկանալու համար փորձենք համեմատականներ անցկացնել այլ պատմական գործիչների հետ, քանզի այսպիսի տեսակները եղել են նաև պատմության ընթացքում:

Ֆրանսիական ո՞ր փիլիսոփաների տեսակետն է ավելի մոտ Փաշինյանին

Դեռ 18 դարում, ֆրանսիական հեղափոխությունից առաջ Ֆրանսիայում բուռն քննարկումներ էր գնում, թե ինչպիսին պետք է լինի պետական կառավարումը, և ի՞ նչ դեր պիտի ունենա եկեղեցին այս համատեքստում:

Այդ քննարկումները անցկացվում էին փարիզյան սալոններում, որտեղ այս կամ այն քարոզիչն իր տեսակետն էր հայտնում երկրի ապագայի մասին:
Վոլտերը, օրինակ, «լուսավորչական» թագավորական համակարգի կողմնակից էր, քանզի վախենում էր ամբոխին մեծ դեր տալուց:
«Ավելի լավ է ենթարկվել առյուծին, որը քեզնից ավելի ուժեղ է, քան երկու հարյուր աղվեսներին, որոնք քո մակարդակին են»,- նշում էր Վոլտերը:
1751-1780 թվականներին Դիդրոն, Վոլտերի, Մոնթեսքյուի, Գոլբախի, Դ՛Ալամբերի, Գելվեցիի, Տյուրգոի հետ միասին հիմնեցին հանրահայտ «Էնցիկլոպեդիա» պարբերականը, որը հետագայում դարձավ Մեծ Ֆրանսիական հեղափոխության գաղափարների տարածման գլխավոր աղբյուրներից մեկը:
Սակայն այս բոլոր հեղինակներին միավորում էր մեկ բան, նրանց պատկերացումների մեջ հանրային դերակատարման շարքում բացակայում էր հանրության ամենաընչազուրկ շերտը: Ֆրանսիացի այս փիլիսոփաների պատկերացումներում հանրությունը բաժանված էր երեք շերտի` թագավորի և նրա արքունիքի, հոգևորականների, և բուրժուական դասակարգի` արտադրողների, առևտրականների և այլն:
Այս շարքում, բացակայում էին հանրության ամենամեծ շերտը` գյուղացիները, բանվորները, մանր առևտրականները, գործազուրկները, լյումպենը և հանրության մնացած, այսպես կոչված «ապադասակարգված» տարրերը:
Այս չորրորդ շերտին փիլիսոփաները համարում էին «ամբոխ», որը ընդհունակ չէ պոզիտիվ պատկերացումներ ունենալ, և դրա համար էլ համարվում էր, որ նրանց քաղաքական պետական-կառավարման կյանք մտցնելը խիստ վտանգավոր է:
Թերևս, միակ փիլիսոփան, ով համաձայն չէր այս տեսակետի հետ, դա Ժան Ժակ Ռուսսոն էր, որ կարծում էր, որ առանց հասարակության այս 4-րդ շերտի, լիարժեք, դեմոկրատական պետություն կառուցել հնարավոր չէ:

Ո՞վ էր Ռուսսոն

Ռուսսոն ժամագործի որդի էր, ապրում էր շատ վատ կենցաղային պայմաններում: 20 տարեկանից նա աշխատում էր` փոխելով տարբեր մասնագիտություններ` իր մաշկի վրա զգալով կյանքի բոլոր անարդարություններն ու դժվարությունները:
1762-ին նա տպագրում է իր հանրահայտ «Հասարակական պայմանագիրը», որում նա փորձում է հաշվի առնել հանրության բոլոր շերտերի շահերը:
«Մարդը ծնվում է ազատ, սակայն նա ամենուրեք ապրում է շղթաների մեջ», - նշում էր իր աշխատությունում Ռուսսոն: Ըստ նրա, ամեն աղքատ մարդ մտածում է միայն իր շահերի մասին և դրա համար էլ երջանկության չի հասնի: Ռուսսոն առաջարկում է մարդկանց համատեղ պայքար սկսել, որպեսզի բոլորը միասին հասնեն հաջողության: Փաշինյանն էլ ասում էր, որ եթե ամեն մեկը «իր քայլն անի, ապա Սերժը կմերժվի»:
Ըստ Ռուսսոյի, ամեն մարդ պետք է սահմանափակի իր ազատությունը` հանուն ընդհանուր նպատակի, որպեսզի բոլորը հասնեն հաջողության:
Վայրենու ազատությունը, դա իրական ազատություն չէ, նշում էր, Ռուսսոն, ըստ նրա մարդը ազատ է հանրության հետ համատեղ:
Ըստ Ռուսսոյի երկրի ներկայացուչական մարմինները, ԱԺ-ն, կառավարությունը, դատական համակարգը, դրանք բոլորը «ժամանակավոր» կառույցներ են և չեն կարող լիարժեք ձևով ներկայացնել ողջ հանրության շահերը: Օրինակ, անգլիացիներին Ռուսսոն չէր համարում ազատ, քանզի, ըստ նրա, նրանք չորս տարին մեկ էին ընտրության արդյունքում ձևավորում այն էլ «ժամանակավոր» մարմիններ: Այս հարցում Ռուսսոն մերժում էր և Մոնթեսքյուին, և Լոքքին, և մյուս ազատական փիլիսոփաներին:
Ռուսսոն, փաստացի առաջի սոցիալիստ-փիլիսոփաներից էր, որ մերժում էր ազատականության փիլիսոփայությունը, իսկ նրա դեմոկրատիայի գաղափարները շատ մոտ էին հին հունական փիլիսոփաների տեսակետներին: Ռուսսոին, հատկապես դուր էր գալիս «Ուղղակի դեմոկրատիայի» գաղափարը: Այդ մասին հնչեցրեց նաև Փաշինյանը իր օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ:
Ռուսսոի գլխավոր թեզը կայանում էր նրանում, որ բացի անհատական երջանկության ձգտման կամքից կա նաև, այսպես կոչված, կոլեկտիվ երջանկության կամքի ձգտման գաղափար, որը ավտոմատ կերպով կերջանկացնի բոլորին:
Եվ դրա համար, որպեսզի բոլորը հավասար ձևով հասնեն երջանկության, պետք է իրենց անհատական ձգտման մղումը ենթարկեն կոլեկտիվ միասնական ազգային կամքին, իսկ ով դրան դեմ լինի, ապա նրան պետք է ստիպել դա անել, հանուն իսկ իր երջանկության:
Ռուսսոն երազում էր «ստիպել» մարդկանց լինել երջանիկ, քանզի նրանք դա չեն գիտակցում:
Հետագայում, Ռուսսոի այդ գաղափարը օգտագործում էին բոլոր տոտալիտար երկրների բռնապետերը, քանզի ցանկացած բռնապետության գաղափարական հիմքում ընկած է «Ազգին երջանկացնելու գաղափարը»:
Հենց այստեղից է դուրս գալիս «Ժողովրդական առաջնորդ» , հպարտ քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, տերմինները: Ընդ որում, սկզբնական փուլում այդ տերմինները շատ անկեղծ են հնչում ու արտասանվում: Այդ հետո են դառնում տոտալիտար համակարգի գլխավոր ատրիբուտներից:
Ի դեպ նշենք, որ Մեծ Ֆրանսիական հեղափոխության գաղափարները հիմնականում հիմնված էին հենց Ռուսսոյի թեզիսների վրա:
Հետագայում, իհարկե, մարդկությունը լուրջ դասեր քաղեց այս ամենից, սակայն հայությունը սեփական պետականության բացակայության պատճառով, մոտ 200 տարի հետ է մնացել մարդկության այս դիսկուրսից, որի պատճառով էլ մենք նոր - նոր անցնելու ենք այն ճանապարհը, որը մյուսները արդեն վաղուց անցել են:
Պարզապես մնում է զարմանալ, թե ինչո՞ւ այս 30 տարվա ընթացքում մենք այս դասերը այդպես էլ չսովորեցինք, և հիմա ողջ Աշխարհի առջև սկսնակ մանկամիտ հասարակության տպավորություն ենք թողնում: Այս հարցն է, որ պետք է մտահոգի բոլոր նրանց, ովքեր անկեղծ ուզում են օր առաջ դուրս գալ այս հիմար իրավիճակից, որտեղ սկսնակ-տգետները քեզ պիտի ներկայացնեն երկրից դուրս:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan