Մարությանի խոստացածն ինձ համար անտրամաբանական էր
Հայկ Մարությանը մինչ քաղաքապետ ընտրվելը, նախընտրական փուլում հայտարարում էր, որ քաղաքն ունենալու է ավելի լավ ու հարմարավետ տրանսպորտ, բայց դրա հետ մեկտեղ սակագինը կմնա նույնը: Հիմա քաղաքապետ ընտրվելուց հետո ասում է, եթե ուզում եք ունենալ մարդավայել փոխադրամիջոց, պետք է սակագինը փոխվի՝ բարձրանա: Նույն էլ կարմիր գծերի մասով՝ եթե չեք ուզում լինեն կարմիր գծերը, մանկապարտեզները կիսատ կվերանորոգվեն կամ չեն վերանորոգվի: Սակայն ինձ ու շատերի համար պարզ էր, որ տրանսպորտի բարելավման համար պետք է սակագինը փոխվի և ցանկացած բարելավում, առաջընթաց պահանջում է այս կամ այն ծառայությունների բարձրացում, և այլ կերպ պարզապես հնարավոր չէ աշխատել, նամանավանդ մեր երկրում ու ճեղքեր տված բյուջեի հաշվին, և նախըտրական փուլում:
Մարությանի խոստացածն ինձ համար անտրամաբանական էր:
Հիմա հարց է առաջանում, Հայկոն դա չգիտե՞ր, թե գիտե՞ր, բայց նախընտրական խոստումներ տալը շատ ավելի կարևոր և փորձված քայլ էր, քան ճշմարտությունն ասելը: Դա, ուղակի, սիրուն քայլ չէ հասարակության հանդեպ, և այս քայծը, ցավոք, նմանվում է առաջվա իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ընտրությունից առաջ մի բան խոստանալ, ընտրությունից հետո խոսկ տվածը վերաձևակերպել, մի քիչ փոփոխել, «բայց»-եր ավելացնել և այլն:
Մեր ուզածն այն է, որ այսօրվա լեգիտիմ քաղաքական ուժերը չկրկնեն նախորդների քայլերը, և պետք չէ խոստանալ մի բան, և հետո ասել մեկ այլ բան. այսօրվա ուրիշի Հայաստաան կերտողները չպետք է ժառանգեն հներից մնացած արատավոր որևէ արարք, հասարակությունը կեղծիքն ու խաբեությունն էլ չի հանդուրժելու:
Սաթեն Մանասյանիի ֆեյսբուքյան էջից