Մակրոնը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար է դարձել իշխող կուսակցության առաջնորդ, Մակրոնի աջակից Քրիստոֆ Կաստաները:
Մշակույթի նախարարության նոր ղեկավար է նշանակվել խորհրդարանի անդամ Ֆրանկ Ռիստերը, գյուղատնտեսության նախարար է դարձել Դիդյե Գիյոմը, ով խորհրդարանում Սոցիալիստական կուսակցություն խմբակցության ղեկավարն էր:
Սկզբնաղբյուր կայքը նշում է, որ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պահպանել են պաշտոնները: