Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ)
Այսօր առավարության ՀՀ կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Այսօր կարևոր օր է, և ՀՀ-ն թևակոխում է նոր և պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպեել հետևյալ կերպ․ այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությունը, իսկ այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»։
Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:
Zham.am