Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Դիտել նաև
Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության: Այս մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը` ելույթի ժամանակ:
«Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության: Դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»», - ասաց նա:
Նա նաև նշել է, որ հայ գործընկերոջ հետ անցկացրած երկու հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև կայացած զրույցը դրական խթան են տալիս առաջ շարժվելու համար:
Zham.am