Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»
«Իրավունք»-ը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:
Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, թեպետ բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն ոչ մի խոսք չկա «Համաներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ճիշտ է, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շտապեց փակագծերը բացել, որ այս համաներումն ամենածավալունն է լինելու ՀՀ և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր, սակայն գործադիրում այդքան էլ հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»:
Գործադիրին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ հիմա, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է դրված, նպատակահարմար չէ «Համաներման մասին» օրենքի նախագիծը կյանքի կոչելու գործընթացն արագացնել:
Այս թեման կթեժացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ավելի մոտ ժամանակ, որպեսզի դրական և էֆեկտիվ ազդեցություն ունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: