Վարչապետը վաղը հրաժարական կտա
Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ:
Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է: