Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել, որն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը:
Ծաղրանկարում Ազնավուրը պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
Zham.am