«Պրոֆեսիոնալ մարզիչը Մխիթարյանին կստիպի վազել»
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կործանված թիմ ա: Միայն պրոֆեսիոնալ գլխավոր մարզիչը կկարողանա այդ ավերակների վրա լուրջ թիմ ստեղծել: Ի դեպ Եվրոպայում կան այդպիսի մասնագետներ, պարզապես նրանց հրավիրելու համար լուրջ թվեր են պետք:
Սա էն հարցն է, որ ես դեմ եմ խնայողությանը, իսկապես ՀՖՖ-ն պետք է ինչ-որ ելք գտնի ու Իտալիայից կամ էլ Նիդերլանդներից լուրջ մասնագետ հրավիրի: Պրոֆեսիոնալ մարզիչը կկարողանա թիմային կարգապահություն հաստատել, ֆուտբոլիստներին կմոտիվացնի ու Մխիթարյանին կստիպի վազել: Առանց լուրջ մարզչի նույնիսկ ամենալավ թիմերը դատապարտված են կործանման»։