1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ) «Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության առնչությամբ (տեսանյութ) Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո (լուսանկար) Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին Բողոքի գործողություն Գյումրիում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել. Արթուր Աղաբեկյան Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ) Կարեն Կարապետյանի «ժառանգությունը» վերջնականապես կլուծարվի Աննա Հակոբյանի հիմնադրամին Մոսկվայի հայ համայնքը նվիրաբերել է ավելի քան 40 հազար դոլար (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար «Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր Առաջին փոխվարչապետը «մոր քֆուր է դրել» հող հանձնելու հարցի վրա Ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա կնոջ գործով կալանավորվել է ամուսինը Գագիկ Ծառուկյանի «գլխացավը» չի ընդգրկվել նախընտրական ցուցակում Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է. մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ․ Ստեփան Դանիելյան ՈՒղիղ միացում Ազգային ժողովի հերթական նիստից. թեժ է՝ պատգամավորները համոզում են գործընկերներին քվեարկել Վեհափառի անվտանգությունն ապահովող օրինագծին Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը Ընտրություններին ցուրտ է լինելու. «Քաղաքական 11 ուժերից 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն» ՀՀԿ-ի համար «տասովկա» անող քաղաքապետը հիմա էլ լծվել է ՔՊ-ի համար ձայն բերելու գործին Եզակի կադրեր Վերսալից (լուսանկարներ) ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞ Ահարոն Ադիբեկյանը Փաշինյանին ու Մարուքյանին տարբեր քաշային կատեգորիաների է բաշխել ընտրութուններին ընդառաջ Ինչու՞ ՀՀԿ-ում չեն հարցրել Գեղարքունիքի նախկին մարզպետի կարծիքը ցուցակը կազմելիս Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրե՞լ է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյա Ի՞նչ թերություններ է բացահայտել մանկապարտեզներում անակնկալ ստուգայցի ժամանակ փոխքաղաքապետը (լուսանկարներ) Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում (լուսանկար) Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը» Գնդակը ճարտարապետների դաշտում է. վարչապետը «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի մասին Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների. Արմեն Սարգսյան Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ Ինչու՞ Հին Հայաստանն այդպես էլ չի վերանում Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց. ինչպես են լուծվելու անհրաժեշտության դեպքում դռնփակ նիստերի հարցը Ինչու չի ձերբակալվել իր կնոջը ծեծելով սպանած տղամարդը. պարզաբանում են ոստիկանությունից «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական ներկայացրեց Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ) Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է (լուսանկար) Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. Դանիել Իոաննիսյան Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է. Շամազանով ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել Ազոյանի մերկ լուսանկարը նրան դուրս թողեց ՔՊ ցուցակից Ալեքսանյանը ՔՊ-ի հույս, անպատիժ նախարար և «դաժան» Արարատի մարզ. մամուլ այսօր (Տեսանյութ) ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում (Տեսանյութ) Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս. ԱԱԾ Առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ լոռեցիներին Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ Մարտի 1-ի քննությունն իր քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ․ Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ) ՊԵԿ ղեկավարը Արարատի մաքսայինը խողովակի հետ համեմատեց Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար Եթե պետք չենք երկրին, թողնենք, գնանք․ գիտնականները բողոքում են Արայիկ Հարությունյանի դեմ (Տեսանյութ) Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ ՀՀ կառավարության անդամների ճեպազրույցը` ուղիղ Ո՞րն է Սիլվա Համբարձումյանի և Նաիրի Հունանյանի տարբերությունը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն. «ՊԵԿ-ի հայտարարությանն անհիմն է»՝ ուղիղ Դիզայներական հագուստ՝ աղբից (տեսանյութ) Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Զորացրված զինծառայողները բնակարան են պահանջում. ակցիա կառավարության շենքի առջև (տեսանյութ) Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող Կալանավայրերը նորոգվել են ոչ թե բյուջեից հատկացված գումարի, այլ դատապարտյալների հաշվին․ Փաշինյանը ՔԿՀ-ներում գործող ավանդույթի մասին (տեսանյութ) Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է Չի՛ կարող լինել միակողմանի զիջում. պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը Ուղիղ միասցում Ազգային Ժողովի հերթական նիստից Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է Երևանում հայտնաբերվել է Սիլվա Համբարձումյանից կաշառք չստացած անձ ՊԵԿ-ը դեռ պե՞տք է կարողանա ապացուցել «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ հնչեցրած մեղադրանքները Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը մինչեւ հիմա չի պատժել իր նախորդին
Հարցում

Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է Քանկոր ԲԿ-ի մասնագետը (ֆոտոշարք)

Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը, նրան երկրորդ կյանք պարգևել: «Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված կենտրոնում այս միջամտությունըը ամենահաճախ կիրառվողներից է: Ամեն օր գործ են ունենում սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մեծաթիվ մարդկանց հետ, ովքեր իրենց առողջությունը ցանկանում են վստահել իրենց գործի գիտակ մասնագետներին:

Կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիրն է ՀՀ-ում, իր լավագույն աշակերտներից շատերն այսօր էլ իր հետ և իր կողքին աշխատում են «Քանկոր» կենտրոնում՝ կատարելով սրտաբանական բոլոր տեսակի խնդիրների լիարժեք ախտորոշում և բուժում, ստենտավորում և շունտավորում: Կենտրոնն աշխատում է 24 ժամ շարունակ: Բարդ դեպքերի հետ աշխատելուց չխուսափելն ու ապրելիության բարձր ցուցանիշների ապահովումը Քանկոր բժշկական կենտրոնի աշխատանքի կարևոր ձեռքբերումներն են:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի զրույցը՝ «Քանկոր» կլինիկայի Ինտերվենցիոնալ Սրտաբանության բաժանմունքի վարիչ Ալբերտ Զոհրաբյանի հետ:

Պարոն Զոհրաբյան, ո՞ր դեպքերում է անհրաժեշտ լինում միջամտություններ կատարել սրտի վրա:

Աթերոսկլերոզ հիվանդության պատճառով սրտամկանը սնուցող կորոնար պսակաձև անոթները սկսում են խցանվել, նեղանալ, սիրտը դադարում է ստանալ համապատասխան քանակությամբ թթվածին, առաջանում է իշեմիա, խանգարվում է սրտի նորմալ արյունամատակարարումը, ինֆարկտի զարգացման վտանգ է առաջանում: Ինֆարկտն աշխարհում և ոչ մի բժիշկ չի կարող բուժել, բայց կարելի է գոնե կանխել և հետևանքները նվազագույնի հասցնել: Եթե հիվանդի մոտ կա կորոնար անոթների մոտ 80% կամ ավել նեղացումներ, ապա անպայման պետք է կատարվի կամ բաց վիրահատություն կամ ստենտավորում, որպեսզի վերականգնենք արյան հոսքի բնականոն մատակարարումը դեպի սրտամկան: Մինչև 80% նեղացումների դեպքում, եթե հիվանդը չունի գանգատներ՝ ցավ, հևոց, շնչարգելություն, իրականանում ենք դեղորայքային բուժում ու պահում հսկողության տակ:

Ստենտավորում արվի հիվանդին, թե՞ բաց վիրահատություն․ ի՞նչ սկզբունքով է այս հարցը որոշվում։

Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա:Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավելագույն ճիշտ տարբերակը ընտրել պացիենտի համար: Ստենտավորումն, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և լավ արդյունքներ է գրեթե միշտ տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր իրավիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե ստենտավորում ցուցված չէ հիվանդին, կատարում ենք բաց վիրահատություն՝շունտավորում: Կան հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Հստակ բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումն այս պարագայում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:

Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում, այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ որ՞ն անել։

Ստենտավորումն ի՞նչպես է արվում ու ինչ ստենտներ եք կիրառում Ձեր աշխատանքում
Ստենտն իրենից ներկայացնում է մի համաձուլվածք, որը շատ նուրբ է և ունի միջինում 2-4 միլիմետր տրամաչափ, երկարությունն էլ՝ 15-48: Այդ համաձուլվածքը հագցված է հատուկ բալոնի վրա, առաձգական է և ճնշման տակ նեղացած հատվածում այն բացվում է՝ ապահովելով սրտի նորմալ արյունամատակարարումը:

Տարեց տարի ստենտների որակը կատարելագործվում է. միջազգային առաջատար ընկերություններն առաջարկում են շատ բարձր որակի ստենտներ: Քանկոր ԲԿ-ում մենք բացառապես օգտագործում ենք եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության են բարձրորակ դեղապատ ստենտներ: Դեղապատ ստենտները շատ էֆեկտիվ են. դրանց վրա հատուկ դեղ կա, որը բուժում է անոթի ներսի պատը՝ ինտիման ու անոթի վերանեղացման հավանականությունը նվազում է: Որակյալ ստենտների կիրառումը հիվանդի կյանքի որակը անհամեմատ լավացնում ենք, մեր կատարած աշխատանքն էլ՝ լավ արդյունքներ է տալիս:

Քանի՞ ստենտ է թույլատրվում տեղադրել մարդու օրգանզիմում:

Իմ բժշկական պրակտիկայում ես տեսել եմ մինչև 12 ստենտ: Կորոնարոգրաֆիայի արդյունքում մենք կարելի է ասել նախօրոք 90%-ով իմանում ենք քանի՞ ստենտ պետք է տեղադրենք միջամտության ժամանակ: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հավելյալ ստենտի կարիք է առաջանում, օրինակ՝ երբ նեղացումը ամբողջովին չես կարողանում ծածկել։ Մեկ էտապով ցանկալի է 4-5 ստենտ ավել չտեղադրել:

Ձեզ հաճախ տալիս են այն հարցը, թե բժիշկ ինչքա՞ն կյանք ունեմ ես ստենտավորումից հետո:

Ոչ միայն ինձ, այլ բոլոր բժիշկներին ամենահաճախ տրվող հարցը հենց դա է: Պատասխանը մեկն է՝ ստենտը ամբողջ կյանքի համար է: Մյուս կարևոր հարցն այն է, թե օրգանիզմն անհատապես ինչպե՞ս է ընդունում ստենտը: Սուր ինֆարկտների ժամանակ, ստենտավորելով մարդուն, մենք անվտանգ վիճակ ենք ստեղծում նրա համար: Շատ քիչ դեպքեր են լինում, որ օրգանիզմն անհատապես չի ընդունում ստենտը: Ապրելակերպն էլ կապ ունի հիվանդի համար.կան շատ պարտաճանաչ հիվանդներ, որոնք հետևում են քո բոլոր ցուցումներին: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում կա ստենտի վերանեղացման հավանականություն:

Որո՞նք են Ձեր պացիենտի հետ Ձեր աշխատանքի սկզբունքները:

Պացիենտը կոնկրետ բժշկի հիվանդը չէ: Բուժման ողջ պրոցեսում մի ամբողջ թիմ է կանգնած նրա թիկունքում:Երբ մարդը գալիս է մեզ մոտ, նա պետք է ստանա իր սրտի հիվանդությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, վստահ լինի՝ որ ստանում է առավելագույնս արդյունավետ բուժում ու մշտապես գտնվում է մեր զգոն հսկողության տակ: Հիվանդանոցի ողջ անձնակազմը պատրաստակամ, սրտացավ ու հետևողական է պացիենտի առողջությունը ապահովելու հարցում: Ու վիրահատությունից հետո էլ մենք մշտական կապ ենք պահում պացիենտների հետ, որպեսզի պլանային հետազոտությունների ու հսկողության միջոցով վստահ լինենք՝ մեր կատարած աշխատանքը իր հստակ արդյունքներն է տալիս:

YerevakLur.am

website by Sargssyan