Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան

Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Ֆրանկոֆոնիայի ու արտահերթ ընտրությունների շուրջ առկա աղմուկի մեջ մի տեսակ հետին պլան մղվեց Հայաստանի ամենախոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրը: Բայց միևնույն է թեման օրակարգային է և լուծում է պահանջում:

Որևէ մեկը հիմար չէ, որ չհասկանա, որ այդ հանքը ի վերջո շահագործվելու է, քանի որ սարի տակ կա 5 միլիարդ դոլար և հանքի բուն շահագործմանն անցնելու աշխատանքները գրեթե ավարտին են հասցված:

Որքան էլ մի քանի վարձկան աղմուկ բարձրացնեն ու նրանց հետևում կանգնածները տեղեկատվական գրոհ ձեռնարկեն, միևնույն է հանքը շահագործվելու է: Այդ մասին գիտեն ինչպես կառավարությունում, այնպես էլ մյուսները: Հարցն այն է, թե ինչպե՞ս է ավարտվելու այս պատմությունը՝ «#ԼիդիանԱրմենիայի» ձեռքից «չորով» խլելու՞ են այդ հանքը, թե՞ ոչ:

Պարզից էլ պարզ է, որ հանքը շահագործվելու է և շահագործվելու է «Լիդիան Արմենիայի» կողմից: Կամ էլ ոչ մեկը չի շահագործելու, ինչը անտրամաբանական կլինի աղքատության մեջ գտնվող Հայաստանի համար, քանի որ ոչ մի կառավարություն այնքան ինքնասպան չէ, որ թույլ չտա շահագործել մի հանք, որի արդյունքում լինելու են բյուջետային հսկայական եկամուտներ, ինչպես նաև լուծվելու են հազարավոր աշխատատեղերի խնդիրներ:

Եթե հանքը ի վերջո շահագործվի, բայց այլ կազմակերպության կողմից, ապա կհաստատվի այն թեզը, ըստ որի՝ հանքի շահագործման դեմ պայքարողներն ընդամենը նպաստել էլ հանքը «Լիդիան Արմենիայի» ձեռքից խլելուն և այլ սեփականատիրոջ հանձնելուն:

Ջերմուկցիներին պարզապես մոլորեցնում ու խաբում են: Նրանց այնքան են քարոզչական գրոհի ենթարկել, որ իրենք իրենց շահն էլ չեն հասկանում:

Կառավարության դանդաղկոտությունը որոշման կայացման հարցում պարզապես զարմանալի է: Հանքի ճանապարհներն ապօրինաբար փակելը ուղիղ հարված է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մի՞թե հասկանալի չէ, որ սա տնտեսական սաբոտաժ է: Իսկ ու՞մ է ձեռնտու սաբոտաժը, եթե ոչ այս կառավարության հակառակորդներին ու նաև հանքի վրա աչք ունեցողներին:

Մի խոսքով, հանքը կամ կշահագործվի ու օգուտներ կտա Հայաստանին, կամ չի շահագործվի: Այլ տարբերակներ չկան: Այլ տարբերակները կոռուպցիայի մասին ուղղակի վկայություններ կլինեն:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan