Արմեն Սարգսյանը գաղտնի հանդիպումնե՞ր է ունեցել Մոսկվայում
Հայաստանի նախահագ Արմեն Սարգսյանը գոհ է մնացել Մոսկվա ուղևորությունից և այնտեղ անցկացրած հանդիպումներից: Այս մասին նախագահն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո:
Նախագահի օպերատիվ այցի մասին Մոսկվա այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ այսօր՝ ռուսական «Коммерсантъ»-ի հապարակումից: Ըստ պարբերականի, այս շաբաթվա սկզբին Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:
Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, իրավիճակը հանրապետությունում հնարավոր խորրդարանական ընտրությունների նախաշեմին և ՀԱՊԿ քարտուղար՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
- Շատ հաճելի ընթրիք ենք ունեցել, - ասաց նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին Լավրովի և Կարասինի հետ հանդիպման մասին:
Այլ մանրամասներ Արմեն Սարգսյանը չի հայտնել:
Zham.am