Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, որին մարալիկցիները տրվել են. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Մարալիկում քաղաքացիների բողոքներն ենք լսել, մնացածը ուսումնասիրությամբ պետք է պարզվի, թե ինչ խնդիրներ կան. քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Անի խոշորացված համայնք (Մարալիկ) կատարած այցին:
Սանասարյանը նշեց, որ իրենց փաստաթղթեր դեռևս չեն հանձնել ուսումնասիրությունները սկսելու համար, քանի որ ոչ աշխատանքային օր էր, կստանան երկուշաբթի օրը:
Անդրադառնալով «ԱդեկվաԴ» հաղորդման հեղինակների մասնակցությամբ Մարալիկում տեղի ունեցած միջադեպին՝ Սանասարյանը նշեց, որ երեկ կոչ է արել քաղաքացիներին, որ ավելի հանդուրժող լինեն: «Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, հետո տարածում էին, թե իրենց ծեծել են, բայց նման բան տեղի չէր ունեցել»,-ասաց նա:
Այն դիտարկումները՝ արված միջադեպի մասնակից հաղորդման խմբի կողմից, թե դա կազմակերպվել էր իշխանությունը, անձամբ վարչապետը, և նպատակն այն էր, որ իրենց լռեցնեն, և Դավիթ Սանասարյանի այցն էլ դրա վառ վկայությունն է, Վերահսկողական ծառայության պետն ասաց, որ ինքն օրենքով ունի այդ լիազորությունները և ցանկացած իրադարձության վերաբերյալ իրավունք ունի պարզելու, թե ինչն ինչոց է:
Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում: