Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննության կանչվել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ, որ այլևս չեմ պատասխանելու, թե ում ենք կանչել հարցաքննության և ում ենք պատրաստվում կանչել, խոստումս կպահեմ»,-շեշտեց նա:
Սասուն Խաչատրյանն ասաց, որ «Մարտի 1-ի» գործն ակտիվ փուլում է, կատարվում են քննչական գործողություններ:
Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում:
Zham.am