Հայկ Մարությանի երդման արարողությունը (տեսանյութ)
Երևանի ավագանու նստավայրում տեղի է ունենում քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը։
Բացի Երևանի ավագանու անդամներից, քաղաքապետարանի աշխատակազմից, երդման արարողությանը հրավիրված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական, հասարակական, մշակութային գործիչներ։
Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում Հայկ Մարությանն օրենքի ուժով ընտրվեց Երևանի քաղաքապետ։