«Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար». Աննա Հակոբյանը հրավերներ է ստացել (Տեսանյութ)
ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների եւ հյուրերի տպավորությունների մասին՝ ասաց, որ հյուրերին հրավիրել է կրկին այցելել Հայաստան.
«Բոլորս բոլորիս հրավիրել ենք: Իրենք սիրով ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ, որովհետեւ այն, ինչ զգացել են, տեսել են, հասկանում են, որ ավելի երկար ժամանակ է պետք: Զբաղված մարդիկ են, եթե հաջողվի, իրենք կրկին կվերադառնան: Իհարկե, նրանք էլ են իրենց հերթին հրավիրել: Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար: Անկախ նրանից, թե որ երկրից են եկել, ինչ մշակույթի կրող են, իրենք բոլորը սիրով են խոսում եւ իսկապես լավ ժամանակ անցկացրեցին եւ տպավորված են ամեն ինչից, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել է Հայաստանը: Ես շատ ուրախ եմ դրա համար, որ կարողացել ենք այսպիսի տպավորություն թողնել եւ հաջողվել է ամեն ինչ այսպիսի բարձր մակարդակով կազմակերպել»:
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում: