Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով դերակատարում են ունեցել այն Երևանում անցկացնելու և կազմակերպելու հարցում:
«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը… Ես ուղղակի ցանկացա արձանագրել, որ գագաթաժողովն անցավ շատ բարձր մակարդակով։ Եվ ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ներգրաված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, շնորհակալությունս հայտնեմ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանին, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին, ինչպես նաև պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանին և նրա ամբողջ թիմին, արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր երկրի դեսպան, ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Ֆրանկոֆոնիան Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2016-ին՝ Մադագասկարի մայրաքաղաքում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում։
Գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Ես ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար», - ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում