Կառավսրությունը պետք է լրջորեն զբաղվի Ամուլսարի գործով և ականջալուր լինի միջազգային դիվանագետների հորդորին
Կառավսրությունը պետք է լրջորեն զբաղվի Ամուլսարի գործով և ականջալուր լինի միջազգային դիվանագետների հորդորին: Նրանց ելույթներից հասկացվում է, որ իրենք շատ զարմացած են այսօրվա կառավարության դիրքորոշումից՝ Ամուլսարի գործունեության դադարեցման մասով: Իրենք ասում են՝ ի՞նչ հիմքեր կան, որ պետք է դադարեցվի հանքի գործունեությունը, ասեք, խնդրեմ, մի հիմնավոր պատճառ, որ հանքը պետք է չշահագործվի:
Արդյոք մի քանի բողոքականների ասածները պետք է հիմք հանդիսանա, որ երկրում խոշորագույն ընկերության ներդրումները չեղարկվի և մեր երկիրն էլ զրկվի տարեկան 50մլն դոլարի եկամտից, հարյուրավոր աշխատատեղերից: Ժամանակին, եթե չեմ սխալվում, Նաիրիտ գործարանի մասով նույնպես բունտեր էին անում, թե բա եթե գործարանը շահագործվի, մենք բոլորս հողին կհավասարվեինք: Հիմա էլ Ամուլսարի մասով է անհիմն գորգոռոցներ առաջացել, այն դեպքում, երբ ոչ մի խախտում չկա, իրավական ոչ մի որոշում չկա, բայց կան սերժական մի խումբ բողոքականներ, որոնք ամեն ինչ կանեն՝ երկրում ներդրումներ չլինելու, իրենց բիզնես շահերը առաջ տանելու համար:
Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից