1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են․ ի՞նչ հարցեր են քննարկվել Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում. գիշերը տաք, ցերեկը՝ ցուրտ (լուսանկար) Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». Սերժ Սարգսյան Տարոն Մարգարյանը այլևս Երևանի բնակիչ չէ` ընտանիքով հեռացել է Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա Դու ով ես, որ Սասնա ծռերի անունից հանդես գաս. Պավել Մանուկյանը Գարեգին Չուգասզյանին դասալիք անվանեց. Տեսանյութ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներ ունի Ընտրական Օրենսգրքում հիմնարար փոփոխությունների հանդեպ Նիկոլ Փաշինյանը ինչպես խոստացել էր խոսում է կուտակված բոլոր համապետական հարցերի մասին (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայ բազկամարտիկները Թուրքիայում նվաճել են հերթական մեդալները, որոնցից մեկը՝ ոսկի Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանը Լիբանանում է Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում Քֆուրը և հանրային սպասելիքները Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից Բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց մի քանի տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են․ ի՞նչ հարցեր են քննարկվել Եթե «Լիդիանը» շարունակի զրկված լինել աշխատանքներն իրականացնելու հնարավորությունից, դա կունենա լուրջ իրավական հետեւանքներ Ինչո՞ւ Հունան Պողոսյանը չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ «Համոզողների» մեջ է եղել նաեւ Վլադիմիր Գասպարյանը Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում. գիշերը տաք, ցերեկը՝ ցուրտ (լուսանկար) ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ (Լուսանկարներ) «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». Սերժ Սարգսյան «Բիզնես Արմենիա» հիմնադրամը պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ Տարոն Մարգարյանը այլևս Երևանի բնակիչ չէ` ընտանիքով հեռացել է Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest Արփինե Հովհաննիսյանի եւ Պյոտր Սվիտալսկու հանդիպումը լարված է անցել Ապարանում հերթական խաչն է տեղադրվելու. այս տարի կգա՞ն պաշտոնյաներ Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. քննչականներում հրահանգվել է չխոսել Հունան Պողոսյանի դըմփ-դըմփ-հուն (Տեսանյութ) Կամո Արեյանն ազատվել է պաշտոնից Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա Դու ով ես, որ Սասնա ծռերի անունից հանդես գաս. Պավել Մանուկյանը Գարեգին Չուգասզյանին դասալիք անվանեց. Տեսանյութ Վենետիկի հանձնաժողովը շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը․ Արփինե Հովհաննիսյան Հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Էւմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյան Մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին. Արման Ղուկասյան Վենետիկի հանձնաժողովը վերապահումներ ունի Ընտրական Օրենսգրքում հիմնարար փոփոխությունների հանդեպ Նիկոլ Փաշինյանը ինչպես խոստացել էր խոսում է կուտակված բոլոր համապետական հարցերի մասին (տեսանյութ) Բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Չի կարելի 10-15 տարի խոսել, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, իսկակական ժամանակն է. Մ. Մելքումյան Էրդողանն ու Ալիևը նոր գործարանային համալիրի բացումը միասին են իրականացնելու Երեւանի 2800-ամյակի միջոցառումների ընթացքում փակ են լինելու փողոցներ. ոստիկանություն Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների 18 տարեկան մայրը հայտնաբերվել է. ՀՀ Ոստիկանություն Կարմիր տուֆով ու հանքային ջրով եք պատրաստվում երկիր պահել, պարոնա՛յք Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին Հունան Պողոսյանը դիմել է սյունեցիներին. Միայն հավատով լցվեք Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը դիմում է Նիկոլ Փաշինյանին Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն Թուրք ոստիկանները խուզարկում են Ստամբուլի մոտակայքում գտնվող անտառը, որտեղ կարող են գտնվել կորած սաուդացի լրագրողի մարմնի մնացորդները Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանը Կապանում է (տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանն առանց Գագիկ Ծառուկյանի՞ է գնալու ընտրություններին «Ոտքերդ կջարդեմ». Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին (տեսանյութ) Գաբրիել Ղազարյանի հայտարարությունը հայկական բռնցքամարտի վերաբերյալ «Արհեստածին լարվածությունն ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային». Արթուր Գևորգյան Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում «Սա մեծագույն հարված է ողջ երկրին... Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն էլ ավելի է քայքայվում». Վահե Մոսինյան ԱԺ հանձնաժողովի օրակարգում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. քննարկվում է 4-րդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայմանը՝ ուղիղ «Հեղափոխությունը Հրազդան չի հասնի, քանի դեռ Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ». Կարպիս Փաշոյան Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու, ավելին՝ ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել. Վահագն Հովակիմյան ՀՀԿ-ն հակված է մասնակցել առաջիկա ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ) Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին Ի՞նչ դասեր պիտի քաղի Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիական հեղափոխության արդյունքներից Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ «Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյանին սկսենք համոզել, որ Հայաստանում օլիգարխներ կա՞ն». Հրանուշ Խառատյան Էրդողանը քնել է Դոդոնի հետ մամուլի ասուլիսին (տեսանյութ) «Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան Ի՞նչ նապատակով են Երևան ժամանելու ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրության քվեարկության առաջին փուլի օրը Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել Սիրուշոյի պարը Լիոնի փողոցներից մեկում (տեսանյութ) Հայկ Մարությանը կազատվի՞ Տարոն Մարգարյանի կադրերից. Կամո Արեյանի հետ կապված այլ ծրագրեր ունի. «Ժողովուրդ» Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները Դոն Պիպոյին չեն վերադարձնում Հռոմի երկու պապերի հետ անձնական հարաբերություններ ունեցողի անձնագիրը «Խոսելու եմ այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին». Նիկոլ Փաշինյան Ի՞նչ դիրքերից են հանդես գալու «Սասնա ծռերը» առաջիկա ընտրություններին «Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». Տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ» ՔՊ–ի «դռան» առջեւ լուրջ հերթ է. «Իմ քայլը» դաշինքի ցուցակում անակնկալներ են սպասվում Ռիտա Սարգսյանի նռան հյութը՝ բաժին Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին. «Ժողովուրդ» Կամոյի վերջը. Վահագն Հովակիմյանը՝ քաղաքապետի տեղակա՞լ. «Ժամանակ» Ամուլսարի հանքի հարակից համայնքների բնակիչները հավաքվել են Վայոց Ձորի մարզպետարանի մոտ (տեսանյութ) Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին (Տեսանյութ) Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում
Հարցում

Բարձր ենք գնահատում Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը. ՀՀ վարչապետի հանդիպումների արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետը կարևորել է նաև համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

website by Sargssyan