1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ) Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանի տեղակալին Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ
ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզում ճանապարհ են փակել ի նշան Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ) «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը կհանգեցնի Արցախի հայաթափմանը Ի՞նչ փուլում է գտնվում Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, քննարկել ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը Հանրապետության հրապարակում 10 երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ «Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել. ԱՄՆ դեսպանը Ամուլսարում աշխատանքների դադարեցման մասին Մահացել է Microsoft -ի համահիմնադիր Փոլ Ալենը. Լուսանկար Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին Ռուս փորձագետ.Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում. Տեսանյութ Հանրահավաքը չի ժողովրդի իշխանության իրացման ձևը, այլ հանրաքվեն. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Կարծում եմ մենք ընտրություններին պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տնտեսությունը կանգառ է վերցրել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. Մշակույթի թալանված երազանքը. Տեսանյութ Փոփոխության նախագիծ՝ կենդանիների վերաբերյալ Մակրոնը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ) Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Զորամասեր չհայտարարված այց են կատարել ՄԻՊ ներկայացուցիչները Զինվորական գործերի մասին տեղեկության սահմանափակումները վերացել են «ԴատաԼեքս» համակարգում. ՀՔԱՎ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ) Դավիթ Անանյանը կլքի՞ պաշտոնը Վահրամ Բաղդասարյանի բարեկամուհի դասվարը բռնությու՞ն է գործադրել աշակերտի հանդեպ. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից Սերժ Սարգսյանի սիրելի ընկերը մարզպետ․ սիրելի վարչապետը մի բան գիտի (Տեսանյութ) Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու (լուսանկար) Համաներումը Սասնա Ծռերի վրա չի՞ տարածվելու Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները Միակ պետական մեքենան, որը մորս թունավորման առիթով հայտնվել է հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանի տեղակալին Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ Ես նոր Հայաստանի կողմնակից եմ Հունան Պողոսյանը՝ իր մարզպետ նշանակվելու մասին (տեսանյութ) Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում Նոր նախարարներ են նշանակվել՝ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման Փաշինյանի անչափ մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են ՀՀ կառավարության արտահերթ նիստն է ընթանում. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա` ուղիղ Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք, ուրեմն՝ դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ) Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահը` մեծ բեռ է Հայտնի են Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման պատճառները ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել. կուսակցությունից կրկին արտահոսք կլինի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու Սերժ Սարգսյանին Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել» Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. մամուլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում հնչած կրակոցների հետքերով. Ոստիկանության տեսանյութը Նոր մարզպետներ կունենան Սյունիքը, Արագածոտնը, Արմավիրը Հյուսիսային ու Հարավային Կորեաները բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել. Տեսանյութ Հոլիվուդյան մի շարք հայտնի աստղեր այսօր հագնում են հայազգի դիզայներ «Գարո Հզորի» ստեղծած երեկոյան հագուստները. Տեսանյութ. Ամերիկայի Ձայն Արթուր Վանեցյանը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ. Տեսանյութ ՔՊ-ն վերածում է հերթական իշխանության կուսակցության Արտակարգ իրավիճակ Երևանի թիվ 155 դպրոցում. ժամանել են մեծ թվով փրկարարներ. Տեսանյութ Վարչապետը վաղը հրաժարական կտա Մենք պետք է սովորենք օտարի հետ աշխատելու, օտարին շահագրգռելու մեր երկրում ներդրումներ անելու Ռուսաստանցի կանայք՝ Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ Մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է ՀՀԿ 56 անդամատոմս Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի օդանավին Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. անդրադարձել են ԼՂ խնդրին ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից «Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց...». Ռոբերտ Քոչարյան Բարդ է լինելու, բայց չեմ կարծում, որ զենքերը պետք է վայր դնել. Նաիրա Զոհրաբյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ խնդրի վերաբերյալ Արման Եղոյանը ՀՀ վարչապետի հրաժարականի մասին. նա ժամկետներ է նշել
Հարցում

Բարձր ենք գնահատում Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը. ՀՀ վարչապետի հանդիպումների արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետը կարևորել է նաև համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

website by Sargssyan