Ինչու՞ է Արթուր Ջանիբեկյանը լքել «Գազպրոմ մեդիա» տնօրենի պաշտոնը
Հայազգի հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա» ժամանցային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Коммерсант»-ը:
Ըստ ռուսական պարբերականի տվյաների, Արթուր Ջանիբեկյանն այժմ կզբաղեցնի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը և կպատասխանի ապրանքային ռազմավարության իրականացման համար, որի համար պատասխանատու էր նաև նախկինում:
Ջանիբեկյանի լիազորությունները կփոխանցվեն «Գազպրոմ մեդիա» հոլդինգին` Դմիտրի Չեռնիշենկոյի ղեկավարությամբ: