Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ահազանգ գործարարից․ ՊԵԿ-ը՝ հղում կատարելով կառավարությանը, գործարարին արգելում է ապրանք ներմուծել

«Բիզնես Օմբուդսմեն» նախաձեռնությանն է դիմել «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն իրանահայ գործարար Արվին Նազարյանը։

Վերջինս հայտնել է, որ ս/թ օգոստոսի 31-ին Ընկերության կողմից թվով 2 ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքի «Խոյ Ցեմենտ» գործարանից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 46,46 տոննա M 500 մակնիշի ցեմենտ՝ 2 555,3 $ ընդհանուր արժեքով՝ ներառյալ զուտ ցեմենտի արժեքը (1տ=17$), ինչպես նաև մինչև Երևան տեղափոխման արժեքը՝ 1տ=38$ (որից՝ 20$ մինչև Մեղրի և ևս 18$ մինչև Երևան): Հաղորդում է Politik.am-ը:

Ընկերությունը փորձել է ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացնել գործարքի գնի մեթոդով, (նշենք որ այդ դեպքում ապրանքի մաքսային արժեքը կկազմեր մոտ 37$): Այնինչ, ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան կողմից Ընկերությանը պարտադրվել է մաքսազերծումն իրականացնել 1տ 200$ հսկիչ (կողմնորոշիչ) գնով:

Որևէ հիմնավորում վերոնշյալ 200$ գնի մասով մինչ այժմ ՀՀ ՊԵԿ կողմից չի ներկայացվել: Այստեղ նշենք, որ մինչև հսկիչ գնին անդրադառնալը, մաքսայինը նախ պետք է հիմնավորի, որ ներկայացված ինվոյսը ոչ արժանահավատ է, հետո մաքսային արժեքի որոշման օրենքով սահմանված ևս երկու մեթոդ կիրառի, որոնց անհնարինության դեպքում նոր միայն անցնի պայմանականորեն չորրորդ՝ հսկիչ գնով ապրանքի արժեքը որոշելուն։

Հավելենք, որ իր հերթին հսկիչ գնի կիրառման ժամանակ մաքսայինը պարտավոր է առաջնորդվել գոնե հայկական ներքին շուկայում գործող ցեմենտի գնով, որը կազմում է մոտ 120$ (ներառյալ ԱԱՀ)։

Տեսնելով, որ հարցը լուծում չի ստանում, Ընկերության կողմից բազմիցս ահազանգվել է թե՛ ՀՀ կառավարության և թե՛ ՀՀ ՊԵԿ-ի «թեժ գիծ», որից հետո Ընկերության տնօրենը հրավիրվել է ՀՀ ՊԵԿ նախագահի՝ մաքսային գծով պատասխանատու տեղակալի հետ հանդիպման: Դրա ընթացքում պարզաբանվել է, որ ցեմենտի նման մաքսային արժեքի կիրառումը ՊԵԿ-ի կողմից պայմանավորված է քաղաքական որոշմամբ, ներքին արտադրողներին պաշտպանելու ՀՀ կառավարության մոտեցմամբ, ինչպես նաև ՀՀ-ում ցեմենտի արտադրությունում զբաղված մոտ 2,000 վարձու աշխատողների աշխատանքը չկորցնելու սոցիալական անհրաժեշտությամբ:

Այս կապակցությամբ մեր մասնագետների կատարած ուսումնասիրությամբ հնարավոր է դարձել պարզել հետևյալը.

1. Բացարձակ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, թե ինչ արժե ցեմենտը ԻԻՀ-ում և արդյոք ապրանքի գնման գինը արժանահավատ է, թե ոչ: Նշենք, որ այս տվյալները հնարավոր է պարզել թեկուզ հենց միայն ինտերնետի միջոցով՝ որի վրա կծախսվի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է համակառգչի մի քանի ստեղներ սեղմելու համար։

2. Անտեսվել են այն հանգամանքները, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (WTO) և ԵԱՏՄ անդամ երկիր՝ կարող է իր ներքին արտադրողներին պաշտպանել միայն մաքսատուրքի կամ ներմուծման քվոտաների կիրառման միջոցով: Նշենք, որ ներմուծման քվոտաներ սահմանված չեն, իսկ ԵԱՏՄ միասնական մաքսային օրենսգրքի համաձայն մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 3%`մաքսային արժեքի նկատմամբ: Հետևաբար, ներքին արտադրողին պաշտպանելը հնարավոր է միայն վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության արդյունքում ՀՀ-ի կողմից ստանձնված և ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ գերակայություն ունեցող միջազգային պարտավորությունների շրջանակներում, հետևաբար ցանկացած այլ եղանակով ներքին արտադրողին պաշտպանելը անօրինականություն է (այդ թվում ցեմենտի այնպիսի գին սահմանելով, որպիսին մեր մոլորակի վրա գոյություն ունի երևի թե միայն Խաղաղ օվկիանոսում գտնվող Զատիկի կղզում կամ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Տրիստան-Դա-Կունյա արշիպելագում, որոնք մոտակա բնակավայրից գտնվում են ավելի քան 2,000 կմ հեռավորության վրա)։ Կամ էլ, որպես ստեղծված իրավիճակից ելք, կարող ենք առաջարկել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական հայտարարություն՝ որ այսուհետ դադարեցնում է անդամակցությունը վերոնշյալ միջազգային կազմակերպություններին։

3. Ինչ վերաբերում է մոտ 2,000 աշխատողներին աշխատանքով ապահովելու խնդրին, ապա որևէ կերպ չի հիմնավորվում թե այդ հանգամանքն ինչ կապ ունի ազատ առևտուրը խոչընդոտելու հետ, որքանով է այդ խնդիրը հանդիսանում գործարարությամբ զբաղվողների լուծման ենթակա խնդիր և եթե այն ՀՀ կառավարության կողմից այդչափ կարևորվում է, ապա պետությունը կարող է սոցիալական ծրագիր իրականացնել կամ ներքին օրենսդրությամբ սահմանել այսպես կոչված «ցեմենտի ձեռքբերման հարկ», որը պարտավոր են վճարել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ցեմենտ ձեռք բերելու: Ի լրումն՝ ինչ երաշխիքներ կան, որ էժան ցեմենտ ներմուծելու, դա շուկայում իրացնելու, շինարարության ոլորտի աշխուժացման ժամանակ 2,000 և ավել աշխատատեղ չի ստեղծվելու։

4. Բացի այդ, ուսումնասիրելով ՀՀ ՊԵԿ www.taxservice.am կայքի տվյալները՝ պարզվում է, որ ներքին տեղական արտադրողները (Հրազդան ցեմենտը, Արարատ ցեմենտը և այլն), տարիներ ի վեր այնուամենայնիվ շարունակում են մնալ չափազանց անարդյունավետ՝ վերջին չորս տարիներում յուրաքանչյուրը հայտարարագրելով տարեկան մոտ 0,8-1 մլրդ դրամի չափով հարկային վնասներ: Հարց է ծագում, ինչու պաշտպանել տեղական արտադրողներին, որոնք գործում են առանց պետական բյուջե շահութահարկ վճարելու, ունեն ահռելի վնասներ և չնայած դրան՝ ինչ որ հրաշքով շարունակում են գործունեություն ծավալել (էլ ինչու են զբաղվում գործարարությամբ): Նույն կայքը հաստատում է որ վերոնշյալ ընկերությունների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շահութահարկ ընդհանրապես չի վճարվել։

Գործարար Արվին Նազարյանը մեզ հետ զրույցում պատրաստակամություն հայտնեց կազմակերպել տեղական ցեմենտ արտադրողների և Իրանում գործող արտադրողների հանդիպում, որպեսզի իրանցի գործարարները «օգնեն» հայ գործարարներին խորհուրդներով, թե ինչպես պետք է բիզնեսը կազմակերպել, որ այն շահութաբեր լինի, կամ էլ տրամադրել իրանցի արտադրողների հետ կապվելու ցանկացած տվյալ, որպեսզի գոնե սկսեն նրանցից ձեռքբերել իրենց ապրանքը, ներմուծել Հայաստան և գոնե այդ կերպ շահութաբեր դարձնեն իրենց գործունեությունը (իմիջիայլոց՝ տեղական արտադրողների կողմից տարիներ տևած մոնոպոլ լինելու հետևանքով ցեմենտի տեղական շուկայում ձևավորվել են այնպիսի գներ, որ այդ ներմուծումները ոչ միայն շահույթ կապահովեն, այլև՝ ֆանտաստիկ գերշահույթներ (մոտ՝ 70%)։

5. Համաձայն ՀՀ ՊԵԿ www.customs.am կայքէջի հասանելի տվյալների՝ 2017թ.-ին ՀՀ-ից Վրաստան է արտահանվել մոտ 800տ ցեմենտ, 1տ=45,63$-ով, այն դեպքում, երբ ներքին շուկայում M 500 մակնիշի ցեմենտի վաճառվող մեծածախ գինը կազմում է մոտ 120$ (ներառյալ ԱԱՀ): Ըստ որոշակի տվյալների՝ 2018թ.-ին նույն ցուցանիշը կազմել է մոտ 63$: Այսինքն, տեղական արտադրողները վրացիների վրա ցեմենտը վաճառում են գրեթե երկու անգամ պակաս գնով, քան Հայաստանի սպառողների վրա։ Ըստ էության՝ հայկական սպառողները «պատժվում են» միայն նրա համար, որ «համարձակվում են» ցեմենտ գնել Հայաստանում։ Հատկանշական է, որ արտահանման տվյալներին կատարելապես տիրապետում է նաև ՊԵԿ-ը, սակայն հսկիչ գնի հաշվարկման ժամանակ դրսևորում է այսպիսի վարքագիծ՝ «ոչ տեսել եմ, ոչ լսել եմ . . .»։

6. Ընկերության կողմից պատրաստակամություն է հայտնվել ծայրահեղ դեպքում ապրանքի մաքսազերծումն իրականացնել գոնե հիմնավորված հսկիչ գնով, ինչը Ընկերության դիտարկմամբ կարող էր կազմել 120$ — 20$ ԱԱՀ — 25% վերադիր ծախսեր և շահույթ = 75$: Բայց սա միայն այն դեպքում, երբ կհիմնավորվի, որ ընկերության կողմից ներկայացված 37$ մաքսային արժեքը (17$ — ցեմենտի ձեռքբերման արժեք + 20$ մինչև Մեղրի տեղափոխման արժեք) արժանահավատ չէ:

7. Շեշտենք, որ ներմուծված ապրանքները ՀՀ ՊԵԿ կողմից պարտադրվող 200$ մաքսային արժեքով մաքսազերծելու պարագայում ցեմենտի ինքնարժեքը կկազմի 102,2$, որի դեպքում այս գործունեությամբ զբաղվելու տնտեսական նպատակահարմարությունը վերանում է, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում պոտենցիալ շինարարություն իրականացնելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապրանքը ձեռք բերել միայն տեղական արտադրողներից՝ վերջիններիս կողմից և պետական աջակցությամբ որոշված գնով: Նշենք, որ ոչ իրավաչափ 200$ հսկիչ գինը վերացնելու և գործարքի գնով ապրանքների մաքսազերծումը թույլատրելու դեպքում ոչ միայն ներմուծողների կողմից շահութահարկ կվճարվի, այլև մրցակցությունը կհանգեցնի ցեմենտի գների անկման, ինչն իր հերթին կնպաստի բնակարաշինության ինքնարժեքի ինչպես նաև շուկայական գների նվազեցմանը՝ որը ոչ պակաս կարևոր է վերջերս ՀՀ կառավարության կողմից խթանվող բնակարանների ձեռքբերման մատչելիություն ապահովելու տեսանկյունից։

8. Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՊԵԿ-ի նման գործելաոճի արդյունքում, իրանահայ գործարարի կողմից մաքսային տերմինալում ի պահ հանձնված երկու ավտոմեքենաների բեռի նկատմամբ արդեն կուտակվել է մոտ 1000$-ի չափով վճարման ենթակա գումար, որի չափով առնվազն արդեն վնաս է հասցվել գործարարին։
Արվին Նազարյանի խոսքերով, ինքը պատրաստ է նույնիսկ ներմուծված ցեմենտը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, սակայն չի պատրաստվում այն մաքսազերծել ՊԵԿ-ի կողմից անհիմն կերպով որոշված գնով և ցանկացած օրինական ճանապարհով հասնելու է իր խնդրի դրական լուծմանը։

Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan