1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (տեսանյութ) ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Մարությանի խոստացածն ինձ համար անտրամաբանական էր Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (տեսանյութ) ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում. վարչապետ Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ում նոր նշանակման վերավեյալ Սյունիքի մարզում ճանապարհ են փակել ի նշան բողոքի Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ) «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը կհանգեցնի Արցախի հայաթափմանը Ի՞նչ փուլում է գտնվում Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, քննարկել ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը Հանրապետության հրապարակում 10 երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ «Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել. ԱՄՆ դեսպանը Ամուլսարում աշխատանքների դադարեցման մասին Մահացել է Microsoft -ի համահիմնադիր Փոլ Ալենը. Լուսանկար Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին Ռուս փորձագետ.Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում. Տեսանյութ Հանրահավաքը չի ժողովրդի իշխանության իրացման ձևը, այլ հանրաքվեն. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Կարծում եմ մենք ընտրություններին պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տնտեսությունը կանգառ է վերցրել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. Մշակույթի թալանված երազանքը. Տեսանյութ Փոփոխության նախագիծ՝ կենդանիների վերաբերյալ Մակրոնը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ) Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Զորամասեր չհայտարարված այց են կատարել ՄԻՊ ներկայացուցիչները Զինվորական գործերի մասին տեղեկության սահմանափակումները վերացել են «ԴատաԼեքս» համակարգում. ՀՔԱՎ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ) Դավիթ Անանյանը կլքի՞ պաշտոնը Վահրամ Բաղդասարյանի բարեկամուհի դասվարը բռնությու՞ն է գործադրել աշակերտի հանդեպ. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից Սերժ Սարգսյանի սիրելի ընկերը մարզպետ․ սիրելի վարչապետը մի բան գիտի (Տեսանյութ) Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու (լուսանկար) Համաներումը Սասնա Ծռերի վրա չի՞ տարածվելու Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները Միակ պետական մեքենան, որը մորս թունավորման առիթով հայտնվել է հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանի տեղակալին Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ Ես նոր Հայաստանի կողմնակից եմ Հունան Պողոսյանը՝ իր մարզպետ նշանակվելու մասին (տեսանյութ) Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում Նոր նախարարներ են նշանակվել՝ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման Փաշինյանի անչափ մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են ՀՀ կառավարության արտահերթ նիստն է ընթանում. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա` ուղիղ Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք, ուրեմն՝ դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ) Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահը` մեծ բեռ է Հայտնի են Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման պատճառները ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել. կուսակցությունից կրկին արտահոսք կլինի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու Սերժ Սարգսյանին Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել» Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. մամուլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում հնչած կրակոցների հետքերով. Ոստիկանության տեսանյութը Նոր մարզպետներ կունենան Սյունիքը, Արագածոտնը, Արմավիրը Հյուսիսային ու Հարավային Կորեաները բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել. Տեսանյութ Հոլիվուդյան մի շարք հայտնի աստղեր այսօր հագնում են հայազգի դիզայներ «Գարո Հզորի» ստեղծած երեկոյան հագուստները. Տեսանյութ. Ամերիկայի Ձայն Արթուր Վանեցյանը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ. Տեսանյութ ՔՊ-ն վերածում է հերթական իշխանության կուսակցության Արտակարգ իրավիճակ Երևանի թիվ 155 դպրոցում. ժամանել են մեծ թվով փրկարարներ. Տեսանյութ Վարչապետը վաղը հրաժարական կտա Մենք պետք է սովորենք օտարի հետ աշխատելու, օտարին շահագրգռելու մեր երկրում ներդրումներ անելու Ռուսաստանցի կանայք՝ Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ Մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է ՀՀԿ 56 անդամատոմս Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի օդանավին Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. անդրադարձել են ԼՂ խնդրին
Հարցում

Ահազանգ գործարարից․ ՊԵԿ-ը՝ հղում կատարելով կառավարությանը, գործարարին արգելում է ապրանք ներմուծել

«Բիզնես Օմբուդսմեն» նախաձեռնությանն է դիմել «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն իրանահայ գործարար Արվին Նազարյանը։

Վերջինս հայտնել է, որ ս/թ օգոստոսի 31-ին Ընկերության կողմից թվով 2 ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքի «Խոյ Ցեմենտ» գործարանից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 46,46 տոննա M 500 մակնիշի ցեմենտ՝ 2 555,3 $ ընդհանուր արժեքով՝ ներառյալ զուտ ցեմենտի արժեքը (1տ=17$), ինչպես նաև մինչև Երևան տեղափոխման արժեքը՝ 1տ=38$ (որից՝ 20$ մինչև Մեղրի և ևս 18$ մինչև Երևան): Հաղորդում է Politik.am-ը:

Ընկերությունը փորձել է ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացնել գործարքի գնի մեթոդով, (նշենք որ այդ դեպքում ապրանքի մաքսային արժեքը կկազմեր մոտ 37$): Այնինչ, ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան կողմից Ընկերությանը պարտադրվել է մաքսազերծումն իրականացնել 1տ 200$ հսկիչ (կողմնորոշիչ) գնով:

Որևէ հիմնավորում վերոնշյալ 200$ գնի մասով մինչ այժմ ՀՀ ՊԵԿ կողմից չի ներկայացվել: Այստեղ նշենք, որ մինչև հսկիչ գնին անդրադառնալը, մաքսայինը նախ պետք է հիմնավորի, որ ներկայացված ինվոյսը ոչ արժանահավատ է, հետո մաքսային արժեքի որոշման օրենքով սահմանված ևս երկու մեթոդ կիրառի, որոնց անհնարինության դեպքում նոր միայն անցնի պայմանականորեն չորրորդ՝ հսկիչ գնով ապրանքի արժեքը որոշելուն։

Հավելենք, որ իր հերթին հսկիչ գնի կիրառման ժամանակ մաքսայինը պարտավոր է առաջնորդվել գոնե հայկական ներքին շուկայում գործող ցեմենտի գնով, որը կազմում է մոտ 120$ (ներառյալ ԱԱՀ)։

Տեսնելով, որ հարցը լուծում չի ստանում, Ընկերության կողմից բազմիցս ահազանգվել է թե՛ ՀՀ կառավարության և թե՛ ՀՀ ՊԵԿ-ի «թեժ գիծ», որից հետո Ընկերության տնօրենը հրավիրվել է ՀՀ ՊԵԿ նախագահի՝ մաքսային գծով պատասխանատու տեղակալի հետ հանդիպման: Դրա ընթացքում պարզաբանվել է, որ ցեմենտի նման մաքսային արժեքի կիրառումը ՊԵԿ-ի կողմից պայմանավորված է քաղաքական որոշմամբ, ներքին արտադրողներին պաշտպանելու ՀՀ կառավարության մոտեցմամբ, ինչպես նաև ՀՀ-ում ցեմենտի արտադրությունում զբաղված մոտ 2,000 վարձու աշխատողների աշխատանքը չկորցնելու սոցիալական անհրաժեշտությամբ:

Այս կապակցությամբ մեր մասնագետների կատարած ուսումնասիրությամբ հնարավոր է դարձել պարզել հետևյալը.

1. Բացարձակ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, թե ինչ արժե ցեմենտը ԻԻՀ-ում և արդյոք ապրանքի գնման գինը արժանահավատ է, թե ոչ: Նշենք, որ այս տվյալները հնարավոր է պարզել թեկուզ հենց միայն ինտերնետի միջոցով՝ որի վրա կծախսվի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է համակառգչի մի քանի ստեղներ սեղմելու համար։

2. Անտեսվել են այն հանգամանքները, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (WTO) և ԵԱՏՄ անդամ երկիր՝ կարող է իր ներքին արտադրողներին պաշտպանել միայն մաքսատուրքի կամ ներմուծման քվոտաների կիրառման միջոցով: Նշենք, որ ներմուծման քվոտաներ սահմանված չեն, իսկ ԵԱՏՄ միասնական մաքսային օրենսգրքի համաձայն մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 3%`մաքսային արժեքի նկատմամբ: Հետևաբար, ներքին արտադրողին պաշտպանելը հնարավոր է միայն վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության արդյունքում ՀՀ-ի կողմից ստանձնված և ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ գերակայություն ունեցող միջազգային պարտավորությունների շրջանակներում, հետևաբար ցանկացած այլ եղանակով ներքին արտադրողին պաշտպանելը անօրինականություն է (այդ թվում ցեմենտի այնպիսի գին սահմանելով, որպիսին մեր մոլորակի վրա գոյություն ունի երևի թե միայն Խաղաղ օվկիանոսում գտնվող Զատիկի կղզում կամ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Տրիստան-Դա-Կունյա արշիպելագում, որոնք մոտակա բնակավայրից գտնվում են ավելի քան 2,000 կմ հեռավորության վրա)։ Կամ էլ, որպես ստեղծված իրավիճակից ելք, կարող ենք առաջարկել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական հայտարարություն՝ որ այսուհետ դադարեցնում է անդամակցությունը վերոնշյալ միջազգային կազմակերպություններին։

3. Ինչ վերաբերում է մոտ 2,000 աշխատողներին աշխատանքով ապահովելու խնդրին, ապա որևէ կերպ չի հիմնավորվում թե այդ հանգամանքն ինչ կապ ունի ազատ առևտուրը խոչընդոտելու հետ, որքանով է այդ խնդիրը հանդիսանում գործարարությամբ զբաղվողների լուծման ենթակա խնդիր և եթե այն ՀՀ կառավարության կողմից այդչափ կարևորվում է, ապա պետությունը կարող է սոցիալական ծրագիր իրականացնել կամ ներքին օրենսդրությամբ սահմանել այսպես կոչված «ցեմենտի ձեռքբերման հարկ», որը պարտավոր են վճարել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ցեմենտ ձեռք բերելու: Ի լրումն՝ ինչ երաշխիքներ կան, որ էժան ցեմենտ ներմուծելու, դա շուկայում իրացնելու, շինարարության ոլորտի աշխուժացման ժամանակ 2,000 և ավել աշխատատեղ չի ստեղծվելու։

4. Բացի այդ, ուսումնասիրելով ՀՀ ՊԵԿ www.taxservice.am կայքի տվյալները՝ պարզվում է, որ ներքին տեղական արտադրողները (Հրազդան ցեմենտը, Արարատ ցեմենտը և այլն), տարիներ ի վեր այնուամենայնիվ շարունակում են մնալ չափազանց անարդյունավետ՝ վերջին չորս տարիներում յուրաքանչյուրը հայտարարագրելով տարեկան մոտ 0,8-1 մլրդ դրամի չափով հարկային վնասներ: Հարց է ծագում, ինչու պաշտպանել տեղական արտադրողներին, որոնք գործում են առանց պետական բյուջե շահութահարկ վճարելու, ունեն ահռելի վնասներ և չնայած դրան՝ ինչ որ հրաշքով շարունակում են գործունեություն ծավալել (էլ ինչու են զբաղվում գործարարությամբ): Նույն կայքը հաստատում է որ վերոնշյալ ընկերությունների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շահութահարկ ընդհանրապես չի վճարվել։

Գործարար Արվին Նազարյանը մեզ հետ զրույցում պատրաստակամություն հայտնեց կազմակերպել տեղական ցեմենտ արտադրողների և Իրանում գործող արտադրողների հանդիպում, որպեսզի իրանցի գործարարները «օգնեն» հայ գործարարներին խորհուրդներով, թե ինչպես պետք է բիզնեսը կազմակերպել, որ այն շահութաբեր լինի, կամ էլ տրամադրել իրանցի արտադրողների հետ կապվելու ցանկացած տվյալ, որպեսզի գոնե սկսեն նրանցից ձեռքբերել իրենց ապրանքը, ներմուծել Հայաստան և գոնե այդ կերպ շահութաբեր դարձնեն իրենց գործունեությունը (իմիջիայլոց՝ տեղական արտադրողների կողմից տարիներ տևած մոնոպոլ լինելու հետևանքով ցեմենտի տեղական շուկայում ձևավորվել են այնպիսի գներ, որ այդ ներմուծումները ոչ միայն շահույթ կապահովեն, այլև՝ ֆանտաստիկ գերշահույթներ (մոտ՝ 70%)։

5. Համաձայն ՀՀ ՊԵԿ www.customs.am կայքէջի հասանելի տվյալների՝ 2017թ.-ին ՀՀ-ից Վրաստան է արտահանվել մոտ 800տ ցեմենտ, 1տ=45,63$-ով, այն դեպքում, երբ ներքին շուկայում M 500 մակնիշի ցեմենտի վաճառվող մեծածախ գինը կազմում է մոտ 120$ (ներառյալ ԱԱՀ): Ըստ որոշակի տվյալների՝ 2018թ.-ին նույն ցուցանիշը կազմել է մոտ 63$: Այսինքն, տեղական արտադրողները վրացիների վրա ցեմենտը վաճառում են գրեթե երկու անգամ պակաս գնով, քան Հայաստանի սպառողների վրա։ Ըստ էության՝ հայկական սպառողները «պատժվում են» միայն նրա համար, որ «համարձակվում են» ցեմենտ գնել Հայաստանում։ Հատկանշական է, որ արտահանման տվյալներին կատարելապես տիրապետում է նաև ՊԵԿ-ը, սակայն հսկիչ գնի հաշվարկման ժամանակ դրսևորում է այսպիսի վարքագիծ՝ «ոչ տեսել եմ, ոչ լսել եմ . . .»։

6. Ընկերության կողմից պատրաստակամություն է հայտնվել ծայրահեղ դեպքում ապրանքի մաքսազերծումն իրականացնել գոնե հիմնավորված հսկիչ գնով, ինչը Ընկերության դիտարկմամբ կարող էր կազմել 120$ — 20$ ԱԱՀ — 25% վերադիր ծախսեր և շահույթ = 75$: Բայց սա միայն այն դեպքում, երբ կհիմնավորվի, որ ընկերության կողմից ներկայացված 37$ մաքսային արժեքը (17$ — ցեմենտի ձեռքբերման արժեք + 20$ մինչև Մեղրի տեղափոխման արժեք) արժանահավատ չէ:

7. Շեշտենք, որ ներմուծված ապրանքները ՀՀ ՊԵԿ կողմից պարտադրվող 200$ մաքսային արժեքով մաքսազերծելու պարագայում ցեմենտի ինքնարժեքը կկազմի 102,2$, որի դեպքում այս գործունեությամբ զբաղվելու տնտեսական նպատակահարմարությունը վերանում է, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում պոտենցիալ շինարարություն իրականացնելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապրանքը ձեռք բերել միայն տեղական արտադրողներից՝ վերջիններիս կողմից և պետական աջակցությամբ որոշված գնով: Նշենք, որ ոչ իրավաչափ 200$ հսկիչ գինը վերացնելու և գործարքի գնով ապրանքների մաքսազերծումը թույլատրելու դեպքում ոչ միայն ներմուծողների կողմից շահութահարկ կվճարվի, այլև մրցակցությունը կհանգեցնի ցեմենտի գների անկման, ինչն իր հերթին կնպաստի բնակարաշինության ինքնարժեքի ինչպես նաև շուկայական գների նվազեցմանը՝ որը ոչ պակաս կարևոր է վերջերս ՀՀ կառավարության կողմից խթանվող բնակարանների ձեռքբերման մատչելիություն ապահովելու տեսանկյունից։

8. Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՊԵԿ-ի նման գործելաոճի արդյունքում, իրանահայ գործարարի կողմից մաքսային տերմինալում ի պահ հանձնված երկու ավտոմեքենաների բեռի նկատմամբ արդեն կուտակվել է մոտ 1000$-ի չափով վճարման ենթակա գումար, որի չափով առնվազն արդեն վնաս է հասցվել գործարարին։
Արվին Նազարյանի խոսքերով, ինքը պատրաստ է նույնիսկ ներմուծված ցեմենտը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, սակայն չի պատրաստվում այն մաքսազերծել ՊԵԿ-ի կողմից անհիմն կերպով որոշված գնով և ցանկացած օրինական ճանապարհով հասնելու է իր խնդրի դրական լուծմանը։

Politik.am

website by Sargssyan