Կասկադյորական վթար Երևանում. 29–ամյա վարորդը Dodge ավտոմեքենայով արմատից տապալել է հաստաբուն ծառը
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յապուչյանը Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել կայանված վիճակում գտնվող Ford Transit-ի վրա:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: