Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում են մի ձայնով, մի տաղանդով, և ես հնչեցնում եմ այդ մեծ հայի անունը՝ Շառլ Ազնավուր․ Էմանուել Մակրոն (տեսանյութ)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթն սկսեց՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
«Իմ առաջին խոսքն ուղղում եմ Ձեզ պարոն վարչապետ՝ Ձեր ընդունելության համար և կցանկանայի նաև շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույս կազմակերպելու համար։ Հայաստան բառը հնչեցնելով շատ նուրբ և հուզիչ զգացմունք է արթնանում ֆրանսիացիների հոգում, Հայաստանը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք իմ հայրենակիցների մտքերում հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում գրավել են կարևոր դերեր։ Նրանք անսահման սիրել են Ֆրանսիան և Ֆրանսիան բացել է ձեռքերը այս մարդկանց համար։ Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում են նաև մի ձայնով․ երգի հսկա տաղանդով, ով երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ էր պանդխտության մեջ ապրողների համար։ Բոլորս գիտենք՝ նա հայ էր, նա երգում և պահպանում էր հայկականությունը, կազմակերպում էր օգնություն Ցեղասպանության ժամանակ՝ ճանաչելով ցեղասպանությունը, և ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր»,- ասաց Ֆրանսիայի նախագահը։
Այնուհետև Ֆրանսիայի նախագահն ընգծեց Ֆրանկոֆոնիայի կարևորությունը՝ շեշտելով, որ բոլորով պետք է անեն այնպես, որպեսզի մասնակից պետությունները հավասարաչափ կարողանան պայքարել գոյություն ունեցող բոլոր արհավիրքների դեմ։
Նախագահ Մակրոնը կարևորեց նաև Ֆրանսերենի զարգացումը Ֆրանսիայից դուրս՝ շեշտելով, որ այն աշխարհում երկրորդ ամենաշատ ուսուցանված լեզուն է անգլերենից հետո։ Ֆրանսիայի նախագահը իր ելույթն ավարտեց՝ կրկին հիշելով Շառլ Ազնավուրին։ «Այսօր չկա մի ֆրանսիացի, որը նրան չի հիշի որպես ամենամեծ պոետի»,- ասաց Ֆրանսիայի նախագահը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում