ՖՄԿ գագաթնաժողովին ելույթ են ունենում Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ. Տեսանյութ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: