ՖՄԿ գագաթնաժողովին ելույթ են ունենում Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ. Տեսանյութ
Դիտել նաև
2018 թ-ի ուշագրավը՝ մեկ ֆոտոշարքով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետի ելույթը՝ ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար. Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում (ֆոտոշարք)
Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում են մի ձայնով, մի տաղանդով, և ես հնչեցնում եմ այդ մեծ հայի անունը՝ Շառլ Ազնավուր․ Էմանուել Մակրոն (տեսանյութ)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: