Նոր նշանակում Ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժինը նոր պետ ունի։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով թափուր պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանը։
Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«ՀՀ ոստիկանապետի հրամանով նոր նշանակում է արվել, ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանը նշանակվել է Կենտրոնի բաժնի պետ. նա նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը»,- ասաց Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե որտեղ է նշանակվել նախկին պետ Արամ Հովհաննիսյանը, Էդգար Ջանոյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ նա ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզային վարչության պետ։