1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (ուղիղ) ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (ուղիղ) Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ «Ալավերդու Սարահարթ թաղամասում երկրորդ տեղը ՀՀԿ-ն է». Արեն Մկրտչյան 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ Տարիքս միայն թիվ է Օրվա կադրը․ հարսը կատարեց քաղաքացիական պարտքը Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն ու դրանից հետո է միայն ընտրողը ծրարը գցել քվեարկության արկղ (տեսանյութ) Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Ժամը 15:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում Ալբա. Ոսկե գնդակը կեղծիք է. բոլորն էլ գիտեն, որ լավագույնը Մեսսին է Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ «Հեղափոխություն եղավ, բայց տնտեսությունը հլը չի զարգացել».Էդուարդ Բաբայան (Տեսանյութ) Դիտորդը տեսաձայնագրել է՝ զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է Դի է հայտնաբերվել Սերժ Թանկյանը պատասխանել է Արմեն Աշոտյանին Իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահը Ուզբեկստանում իրավապահներին ստիպել են Ղուրանի վրա երդվել և կաշառք չվերցնել «Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) Սարքը Սերժ Սարգսյանի «ոչ մի մատը չկարդաց» (Տեսանյութ) Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը «Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում». Արփինե Հովհաննիսյան ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում (տեսանյութ) Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են բերվել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ Քաղաքացին վաղ առավոտից արդեն մի քանի անգամ մտել է նույն ընտրատեղամաս (տեսանյութ) «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան «Սե՛րժ, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար». Արմեն Աշոտյան Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Իմ կողքին չի եղել ու չի կարող լինել որևէ քրեական տարր, ես ընտրություններին վարչական ռեսուրս չեմ կիրառել. Լոռու մարզպետ «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք». Էդմոն Մարուքյան Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Քաջարանի 35/60 ընտրատեղամասում արտառոց դեպքեր չեն գրանցվել Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է... Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ Հանուն ինչի է քվեարկել Նիկոլ Փաշինյանը. նա կատարեց իր քաղաքական ընտրությունը. անդրադարձավ գաղտնալսմանը (տեսանյութ) «ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, իր ծրագրերը ներկայացրել է և երկրի ապագայի մասին հստակ պատկերացում ունի». Արմեն Ռուստամյան Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա Ժիրայր Սեֆիլյանն այսօր չի մասնակցի ընտրություններին, քան որ մինչ օրս անձնագիր չի ստացել Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված Ժամը 11.00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող «Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին».Արմեն Աշոտյան «Մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից». Գագիկ Ծառուկյան «Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի». Արամ Սարգսյան Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության Խուճուճ ընտրակարգ է, մինչև մի հոգին հասկանում է՝ ինչ պետք է անի, կուտակումներ են լինում. Աբովյանի 29/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի գործով իր և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման մասին. տեսանյութ «Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են». Գագիկ Ծառուկյան «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար». Ամենայն Հայոց Կաթողիկոս ՈՒզում եք գյումրվա բարբառով ասեմ. Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ) Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Արթուր Բաղդասարյանը քվեարկել է խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման օգտին «Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Հիշեք այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով Բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Նիկոլ Փաշինյան «Փարիզում երբևէ այդքան մարդ չէր ձերբակալվել». Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են. Ուղիղ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցվել էր, 4-րդ համարի քվեաթերթիկները բացակայել են. ԿԸՀ-ն պարզաբանել է Քվեարկել եմ Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների. Վիգեն Սարգսյան (տեսանյութ) Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ․ Վալերի Օսիպյան 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, 4-րդ համարի քվեաթերթիկները չկան Նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել. Վալերիյ Օսիպյան Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր. գործում է թեժ գիծ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Հարցում

Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։

Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:

Նախ և առաջ, կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին և նրա գրասենյակին, ամբողջ կազմակերպությանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու և այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլև այս միջոցառումն իրականություն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:

 

Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարևոր։ Նախ և առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձություն է։ Երկրորդը՝ հուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Հուսով եմ, որ այստեղ՝ Երևանում, ապագայում ևս կկազմակերպվեն ֆրանկոֆոնիայի ավելի ու ավելի մեծ տնտեսական և այլ համաժողովներ:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարևոր է նաև այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էությունը միայն լեզուն և մշակույթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարյուր միլիարդավոր եվրոներ արժեցող տնտեսությունների շուկա է, որը կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հյուսիսը հարավին կապող միակ և ամենակարևոր ուղին է՝ օգնելով հարավին ավելի մեծ շուկա մտնել, օգնելով հյուսիսին բացահայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։

Մյուս կողմից, Հայաստանը յուրահատուկ վայր է։ Մենք, որպես պետություն, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արևելք-արևմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնվում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթությունն արդեն 2800 տարվա պատմություն ունի։ Սակայն խոսքը միայն պատմության մասին չէ։ Երեկ ես խոսում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացված հրաշալի ցուցադրության մասին, որը կոչվում է «Հայաստան»։ Ցուցադրությունը մեր պատմությունը ներկայացնում է ոչ թե հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթե ձեզնից որևէ մեկն առաջիկա ամիսներին կլինի Նյու Յորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմությունը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առևտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարևոր և ինչ-որ առումով նաև՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչև Կալկաթա, Սամարղանդից և Բուխարայից մինչև Թուլուզ և Մանչեսթըր։

Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլև առևտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության և ընտանիքի մասը, այլև՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առևտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարևոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արևելքի ու արևմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։

Իհարկե, խոսելով բիզնեսների մասին, հիշում ենք խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերություններ են և իրենց գործունեությունը ծավալում են ողջ աշխարհով։ Մյուս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։

Հայաստանն ունի արդյունաբերության առաջատար ուղղություններ, որոնցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնյակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդեն աշխատում են մեծ միջազգային ընկերությունների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կցանկանայի տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերություններին տեսնել այստեղ:

Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:

Դուք կարող եք գալ և գրանցել ձեր ընկերությունն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է ավելի ու ավելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաև իրավական տեսանկյունից: Մի երկիր, որտեղ օրենքն ավելի ու ավելի գործող է դառնում: Դուք կարող եք ձեր ընկերությունը գրանցել այստեղ և բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպես հանգույց:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ և կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։

Փոփոխությունը շարունակվում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում և շարունակվում է այսօր, որի կարևորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ:

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլև արդեն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan