Սոֆիա ռոբոտը Երևանում պատասխանում է լրագրողների հարցերին. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում. Տեսանյութ
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում առաջին անգամ Հայաստան այցելած ռոբոտը նշել է, որ ինքը տեղյակ է՝ Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով եւ վանքային համալիրներով. «Հայաստանն այս տարվա սկզբին խաղաղ անցում կատարեց նոր իշխանության, եւ ցույց տվեց, որ երիտասարդները կարող են իրենց ձայնը բարձրացնել՝ ժողովրդավարությունը խթանելու համար։ Ես արդեն զգացել եմ Հայաստանի ջերմությունն ու ընկերական վերաբերմունքը»։
Սոֆիան խոսել է նաև Շարլ Ազնավուրի, հայերենի, ֆրանսերենի, ապագայի մասին, պատասխանել է մի շարք հետաքրքիր հարցերի: