ՀՀ քաղացի է տուժել Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով (տեսանյութ)
Այսօր ժամեր առաջ ՌԴ Ամուրի մարզի՝ Սվոբոդնի քաղաքում կամուրջ է փլուզվել: Այդ պահին կամուրջի վրայով բեռնատար է անցել, որի վարորդը Հայաստանի քաղաքացի է:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, ՌԴ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում ս/թ․ հոկտեմբերի 9-ին կամրջի փլուզման հետևանքով տուժածը (բեռնատարի վարորդը) հանդիսանում է ՀՀ քաղաքացի (ծնված՝ 1980թ․-ին)։
Պատահարի հետևանքով քաղաքացին ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինիս ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։