Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

2018-ին Հայաստանում կանխատեսվում է 6% իրական տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ: ԱՄՀ կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համեմատությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եթե ապրիլ ամսի զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: Ընդ որում՝ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները բարելավվել են նաև 2019 թվականի համար: Եթե նախորդ զեկույցում 2019թ-ին կանխատեսվում էր 3.5% աճ, ապա նոր զեկույցում սպասվում է 4.8% աճ:

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կպահպանվեն. ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը գլոբալ աճը կմնա կայուն 3.7 տոկոս։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականինը՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչև 3,7 տոկոս:

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ նկատվում է տնտեսական աճի դանդաղում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում (Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում՝ առավելապես Թուրքիայում:

Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները՝ ըստ ԱՄՀ զեկույցների

2018 թվական

Ըստ ԱՄՀ փորձագետների՝ 2018 թ.-ին Վրաստանում կանխատեսվում է 5.5% իրական տնտեսական աճ (նախորդ զեկույցով՝ 4.5%), Ռուսաստանում՝ 1.7% (1.7%), Ղազախստանում՝ 3.7% (3.2%), Բելառուսում՝ 4% (2.8%), Մոլդովա 3.8% (3.5%) և Ուկրաինան՝ 3.5% (3.2%)։

Հատկանշական է, որ նոր կանխատեսումներով ԱՄՀ-ն նվազեցրել է Ադրբեջանում սպասվող իրական տնտեսական աճի մակարդակը՝ մինչև 1.3%` նախորդ 2%-ի փոխարեն: Նույն պատկերն է նաև Ղրղզստանում՝ 2.8% աճ նախորդ 3.3%-ի փոխարեն, և Թուրքիայում՝ 3.5% աճ՝ նախորդ 4.5%-ի փոխարեն:

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կանխատեսվող տնտեսական աճի տեմպերով առաջատարն է:

ԱՄՀ-ի մասնագետների կարծիքով` 2020թ-ին համախարհային տնտեսական աճը կպահպանվի 3.7%-ի շրջակայքում, քանի որ զարգացած երկրների տնտեսական անկման հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից իրականացվող զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը փոխհատուցվում է զարգացող շուկաներում և զարգացող տնտեսությունների աճի բարելավմամբ։ ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել Է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը:

«Արմենպրես»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan