Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավորի նիստում:

Մեծարգո վարչապետ, հարգելի հյուրեր և գործընկերներ.

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ մտավ 2014 թվականի հունիսի 28-ին, և ըստ անցումային դրույթների՝ սկսեց լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։ Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն, ինչն այսօր համընկնում է կոմիտեի քառամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ թույլ տվեք ի սրտե շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել ներկաներին՝ հանդիսավոր նիստին պատվավոր մասնակցություն բերելու համար:

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, և այս համատեքստում Քննչական կոմիտեն ունի առաջնային դերակատարություն, քանի որ այն մեր երկրի միակ համապետական քննչական մարմինն է, որն ունի տարածքային ստորաբաժանումներ հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Բավական է ասել, որ միայն 2017 թվականի ընթացքում երկրում քննված քրեական գործերի շուրջ 90,6 %-ը քննվել է քննչական կոմիտեում:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություն ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի բոլոր ոլորտներում։

Ուզում եմ վստահեցնել, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց դերակատարության կարևորությունն ու նշանակությունը երկրում օրինականության հաստատման գործում, ունեն կամք ու վճռականություն՝ ծառայելու մեր ժողովրդին, իրավակարգին։

Պարոն վարչապետ,

Նկատի ունենալով, որ մեկ օրից լրանում է նաև իմ պաշտոնավարման 100 օրը, ուստի տոնական այս օրով թույլ տվեք ներկայացնեմ նաև մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանը աջակցելու ուղղությամբ կատարված քայլերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։ Ուստի, հայցում եմ Ձեր ներողամտությունը և համբերությունը՝ ելույթիս տևողության առնչությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։

2018 թվականի ինն ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. քննիչների վարույթում քննվել է 19.520 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.104-ով կամ 26,6 %-ով: Ընդ որում՝ քննված քրեական գործերի 41%-ը քննվել է 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ բոլոր երկրներում։ Բացի այդ՝ Քննչական կոմիտեի շուրջ երեք տասնյակ քննիչ գործուղվել է քննչական այլ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, և խմբերի կազմում ներգրավվել նրանց վարույթներում գտնվող քրեական գործերի քննությանը։

Պետք է փաստեմ, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում արտադրողականության բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլ նաև աճել. ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2347-ով. 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6390 քրեական գործով, որոնցից միայն 2176-ը, այսինքն՝ 34,1 %-ն ավարտվել է երրորդ եռամսյակում: Այս վիճակագրական տվյալները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախաքննությունը՝ դրանով իսկ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին:

Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ հաշվառված չէ կասեցված քրեական գործերի քանակը։ Քրեական գործի վարույթի կասեցումը մենք չենք դիտարկում որպես քննչական աշխատանքի դրական ցուցանիշ, քանի որ դա վկայում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը չեն տվել ցանկալի արդյունքը, հանցագործությունը չի բացահայտվել, մեղադրյալի ինքնությունը չի պարզվել, չի հայտնաբերվել։ Ավելին՝ հանձնարարություն եմ տվել ուսումնասիրել նախորդ տարիներին առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը ու ժամանակակից քրեագիտական, փորձագիտական հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվացնել քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը դրանք բացահայտելու ուղղությամբ։

Նախաքննության համակողմանիության ապահովումը Քննչական կոմիտեի կարևոր մարտահրավերներից է։ Օրենսդրությունը շատ հստակ պահանջ է ամրագրել և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր գործով ապահովել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Դրա հետ մեկտեղ դեռևս պահպանված է խորհրդային ժամանակներից մնացած մտայնությունը, թե քննիչը քրեական հետապնդում իրականացնող մարմին է, մեղադրանքի կողմ։

Հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ձերբազատվելու այս մտայնությունից, որը պետք է նաև օրենսդրորեն լուծում ստանա։ Նախաքննությունը պետք է ուղղված լինի օբյեկտիվ իրականության բացահայտմանը և չպետք է կաշկանդվի մեղադրական բնույթի ապացույցներով։ Մինչդատական վարույթը Արդարադատության իրականացման կարևոր փուլերից է։ Գաղտնիք չէ, որ քրեական գործերով ապացույցները հիմնականում ձևավորվում են քննիչի կողմից, ուստի քննիչը պետք է անկաշկանդ ու անաչառ լինի քննությունն իրականացնելիս՝ պարզելու օբյեկտիվ իրականությունը։ Միայն այս դեպքում կկարողանանք ամրացնել իրավական պետության հիմքերը, որտեղ քաղաքացին իրեն օրենքով պաշտպանված կզգա, որտեղ հիրավի բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ՝ ապահովելով պատժի անխուսափելիությունը։

Կոռուպցիայի դեմ պայքար. ՀՀ քննչական կոմիտեն վերջին հարյուր օրերին իր ակտիվ ներդրումն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Իմ կողմից հանձնարարվել է, որ կոռուպցիոն բնույթի գործերով ամփոփումներ իրականացվեն շաբաթական կտրվածքով՝ ըստ բնագավառների: Եթե համառոտ ամփոփենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության 2018 թվականի ինն ամիսների արդյունքները, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ։

Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել դպրոցների տնօրենների, բուժաշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, սոցիալական աջակցության տարածքային գործակալության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Բնապահպանության նախարարության ծառայողների, «Հայանտառ» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց, անտառապահների և այլն։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, որոնցով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես գտնվում են քննության ուշադրության կենտրոնում։

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում. 2018թ-ի 9 ամիսներում քննված քրեական գործերով վերականգնվել է 1.215.883.750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573.302.915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537.869.999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավել գումար:

Ներկայացվող ժամանակահատվածում տարբեր քրեական գործերով քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում՝ քննչական բաժիններ են ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր:

Քննչական մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ–հետախուզական մարմինների հետ, իրավապահ բոլոր մարմինների միջև համագործակցության որակից։

Պարոն վարչապետ, կարող եմ հավաստիացնել, որ նախաքննության և հետաքննության մարմինների, գործընկեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունը էապես բարձրացել է, յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարգում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Սա այն դեպքն է, երբ, կարծում եմ, չարաշահումները բացահայտելու ուղղությամբ գերատեսչական առողջ մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունք։

Ժամանակներին համընթաց քայլելու և քննչական կոմիտեին ներկայացվող պահանջները լավագույնս կատարելու համար մեր կողմից մշակվել են գործող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք օրենքի նախագծեր:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եռակի աճել են քննիչներին վարույթից հեռացնելու դեպքերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում թույլ են տվել օրենքի խախտում: Պարզվում է, որ օրենքի ցանկացած՝ այդ թվում՝ ձևական խախտում կամ շեղում, հետաքննիչին, քննիչին վարույթից հեռացնելու հիմք է: Օրենքի նման ձևակերպումը խիստ ընդհանուր է, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և տեղիք տալիս տարածական մեկնաբանությունների: Խնդիրը կարգավորելու համար մեր կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Քննչական կոմիտեն բանիմաց և փորձառու կադրերով համալրելը կարևորագույն խնդիր է: Ներկայումս, ի տարբերություն այլ քննչական մարմինների, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդ և տևական ընթացակարգ: Նման մոտեցումը լրացուցիչ բարդություններ է ստեղծում քննչական կոմիտեում ծառայության անցնելուն հավակնող անձանց համար: Քննչական կոմիտեում ծառայության անցնելու գործող ընթացակարգը ստիպում է տարեկան 3-4 անգամ կազմակերպել լրացուցիչ քննություններ, սակայն անգամ այդ պայմաններում չի հաջողվում նշանակումներ կատարել թափուր հաստիքներում: Ներկայումս քննչական կոմիտեում կա քննիչի 31 թափուր հաստիք: Քննիչների թվաքանակի նվազումը՝ մի կողմից, թափուր հաստիքների առկայությունը՝ մյուս կողմից ազդում են քննիչների ծանրաբեռնվածության, հետևաբար նախաքննության արդյունավետության և որակի վրա: Այդ պատճառով իմ հանձնարարությամբ մշակվել է օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքներում:

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով, նախատեսվում է ստեղծել ընտրական իրավունքի իրականացման հետ կապված հանցագործությունների քննության մասնագիտացված վարչություն, համալրել նշված վարչությունը համապատասխան հաստիքներով, ինչը հնարավորություն կտա ընտրախախտումների վերաբերյալ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:

ՀՀ օրենքներում փոփոխությունների մասին խոսելիս՝ կցանկանայի անդրադառնալ ըստ իս շատ կարևոր մի նախաձեռնության ևս: Գաղտնիք չէ, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական չափազանց բարդ պայմաններում և առկա է պատերազմի վտանգը։ Մենք պարտավոր ենք հասարակական կյանքի բոլոր բնագավառներում պատրաստ լինել ցանկացած անակնկալի: Սակայն մինչդատական և դատական վարույթի կարգավորման հարցում մենք կարծես թե թերանում ենք: Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն սահմանված չէ որևէ դրույթ, որը վերաբերելի կլիներ ռազմական դրության պայմաններում քրեական վարույթի հնարավոր առանձնահատկություններին: Մինչդեռ ակնհայտ է, որ ռազմական դրության պայմաններում քրեական վարույթի իրականացման ընթացքում ամբողջ ծավալով չեն կարող կիրառվել քրեադատավարական սովորական ինստիտուտները և կանոնակարգումները: Դա նշանակում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում պետք է նախատեսել «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում վարույթի առանձնահատկությունները» վերտառությամբ գլուխ, որը կկարգավորի ռազմական դրության ընթացքում մինչդատական և դատական վարույթի առանձնահատկությունները: Այժմ այդ աշխատանքներն ընթանում են, սակայն անկախ դրանից, վերջերս իմ կողմից հաստատվել է պատերազմական իրավիճակում, ռազմական դրության և զինված ընդհարումների ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ օպերատիվ խմբեր գործուղելու, այդ խմբերի աշխատանքը կազմակերպելու կարգի և օպերատիվ խմբերի կազմի վերաբերյալ համապատասխան հրաման: Ինչպես ասում են, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու ցանկացած փորձության:

Չնայած այս ամենին, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները բավականին երիտասարդ են, և նրանց հետ պետք է տարվի մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթ ունեցող ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության մեջ մասնագիտանալու ուղղությամբ:

Քննիչներին ներկայացվող բարձր պահանջների պայմաններում մենք շատ անելիքներ ունենք՝ նրանց տեխնիկական հագեցվածությունն ապահովելու, նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, նախաքննության ընթացքում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու ու նպատակային օգտագործելու ուղղությամբ: Այդ խնդիրները լուծելու համար նախատեսում ենք կազմավորել նոր քրեագիտական ստորաբաժանում:

ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել տարբեր տեսակի սարքավորումներ, մասնավորապես՝ համակարգչային տեղեկատվության (սմարթ համակարգով աշխատող բջջային հեռախոսների և համակարգիչների) զննության համար նախատեսված թվով երկու ծրագրային ապահովումներ, որոնց միջոցով, հնարավոր կլինի վերականգնել համապատասխան համակարգչային համակարգերի ջնջված ֆայլերը և տեղեկատվությունը: Մինչև հոկտեմբերի վերջ ձեռք են բերվելու նաև համակարգչային տեղեկատվության առգրավման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և կլոնավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը:

Ձեռք է բերվել համակարգչային համակարգերի առգրավման և տեղափոխման համար նախատեսված տարբեր չափերի պայուսակ-կոնտեյներներ:

Էլեկտրոնային նախաքննություն. ՀՀ քննչական կոմիտեում հետևողականորեն քայլեր են կատարվել նաև արդի էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ էլեկտրոնային նախաքննության ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: Ներկայումս մշակվել և ներդրվել է դատավարական փաստաթղթերի ձևանմուշների միասնական էլեկտրոնային ծրագիրը և կազմվել է էլեկտրոնային գրադարանը: Ընթացքի մեջ են քննչական կոմիտեն նյութատեխնիկական անհրաժեշտ պայմաններով ապահովմանն ուղղված քայլեր: 2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են՝ 15 վարչական շենքեր։

Հարգելի գործընկերներ,

Քննչական կոմիտեն էապես կարևորում է քաղաքացիների հետ տարվող աշխատանքները, գործունեության հրապարակայնության ապահովումը, հասարակության առաջ հաշվետվողականությունը, հետադարձ կապը։

Քրեական գործերին վերաբերող հարցերը մշտապես գտնվել են հանրությանը հուզող հարցերի շարքում, իսկ տեղեկություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքի իրացման հիմնական միջոցը հանրության համար ԶԼՄ-երն են։ Վերջիններս մեծ դերակատարում ունեն նաև հանրային կարծիքի ձևավորման և հանցավորության դեմ հանրության ներգրավման գործում։

Մենք որդեգրել ենք ակտիվ տեղեկատվական քաղաքականության ուղենիշը և ինքներս մեր նախաձեռնությամբ պարբերաբար տեղեկատվություն ենք տրամադրում քննչական կոմիտեի աշխատանքների մասին, հանրությանն իրազեկում հանցավորության վիճակի, բացահայտումների վերաբերյալ։ Հուլիսի 10-ից առ այսօր մեր նախաձեռնությամբ տարածել ենք շուրջ 200 գրավոր պաշտոնական հաղորդագրություն, տարբեր քրեական գործերով կազմակերպել քննիչների հարցազրույցները, ապահովել հրատապ մեկնաբանությունները՝ ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

Տեղեկատվության ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևոր ցուցիչներից է, ինչպես նաև՝ մարդու հիմնարար իրավունքների, անմեղության կանխավարկածի պաշտպանությունը, արդարադատության շահը։

Քրեական դատավարության առջև դրված խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված՝ երբեմն խաչվում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու մի շարք առանցքային իրավունքներ: Դրանցից յուրաքանչյուրն ամրագրված է որպես քրեական դատավարության ինքնուրույն սկզբունք, որոնց խախտումը կարող է վտանգել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն իրականացնելու նախաքննական մարմնին ուղղված պահանջը: Տեղեկություններ ստանալու իրավունքի ոչ իրավաչափ կիրառման դեպքում կարող է խախտվել անձի անմեղության կանխավարկածը, մասնավոր կյանքի գաղտնիությունը, ընտանեկան կյանքի գաղտնիությունը, վտանգել արդարադատության շահը։

Ուստիև ակտիվ տեղեկատվական քաղաքականություն իրականացնելիս՝ միաժամանակ հետևողական քայլեր ենք իրականացնում՝ մարդու հիմնարար իրավունքների հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու համար։ Եւ արդեն հանձնարարել եմ մշակել մեթոդական ուղեցույց։

Իրազեկվածությունն ապահովելու, լսված լինելու և առաջացած խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար կարևոր պայմաններից է քաղաքացիների ընդունելությունը։ Սահմանվել են հստակ ընդունելության օրեր մարզային բոլոր քննչական վարչություններում, Երևանի վարչական շրջաններում, կենտրոնական ապարատում. ընդունելությունն իրականացնում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, վարչությունների պետերը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Նման մոտեցումը հնարավորություն ընձեռեց խորհրդատվական ծառայություն տրամադրել քաղաքացիներին և աջակցել վերջիններիս բարդ իրավիճակներում:

Այս ընթացքում կտրուկ աճել է քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների թիվը, որոնք վերաբերում են ոչ միայն մեր օրերի, այլ նաև նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերին, հարուցված քրեական գործերին։ Հայտնի է, որ քաղաքացիների դիմում-բողոքների մի զգալի մասն էլ վերաբերում է զինծառայության ընթացքում զինծառայողների մահվան դեպքերին: Այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ ընթացքի մեջ է նշված գործերով հասարակական մոնիտորինգի խմբի ձևավորումը և հուսով եմ, որ այն նոր հարթություն կտեղափոխի ՀՀ քննչական կոմիտե-հասարակական կազմակերպություններ փոխգործակցությունը և կնպաստի խնդրահարույց հարցերի քննարկմանն ու լուծմանը։

Պարոն վարչապետ,

Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կկատարի հնարավորինս՝ հանցագործությունների դեմ պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ամենքիս, և օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել վարչապետին՝ վստահության համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan