Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ֆրանկոֆոնիան մեզ բոլորիս համար արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է. ԱԳ նախարար. Տեսանյութ

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ում ջանքերով Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը Երևանում անցկացնելու որոշումը:

Ուրախ եմ գտնվել այստեղ մեր համաժողովի կապակցությամբ, միևնույն ժամանակ տխրությամբ փաստելով մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի բացակայությունը։

Մի քանի օր առաջ ունեցած այս ցավալի կորուստը, կարծես թե, զրկեց ֆրանկոֆոնիան իր մեծագույն Դեսպաններից մեկից: Խնդրում եմ բոլորիդ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, մեկ րոպե լռությամբ հարգենք մեծն արտիստի հիշատակը, մի անձնավորության, ով իր կերպարով մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը:

Հարգելի՛ գործընկերնե՛ր,

Տիկնայք և պարոնայք.

Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է, որ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրեն են վստահել Ֆրանկոֆոնիայի 35-րդ Նախարարական համաժողովի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպումը։ Սա միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է, և Հայաստանը լիովին գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը՝ հանձնառու լինելով դրանց կազմակերպմանն ամենաբարձր մակարդակով:

Անկասկած, Ֆրանկոֆոնիան կարևոր լծակ է մեր երկրում ֆրանսերեն լեզվի էլ ավելի տարածման համար, սակայն Ֆրանկոֆոնիան մեզ համար չի սահմանափակվում միայն լեզվական ընկալմամբ: Ֆրանկոֆոնիան մեզ բոլորիս համար արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է, որտեղ մենք փորձում ենք արձագանքել մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ այսօր աշխարհում մեր կողմից պաշտպանվող արժեքներին համահունչ:

Հաշվի առնելով կազմակերպության աշխարհագրական սփռվածությունը, որը ներառում է բոլոր մայրցամաքները՝ Ֆրանկոֆոնիան կարևոր հարթակ է տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության և փոխանակումների համար։ Այն հնարավորություն է տալիս մեզ էլ ավելի ճանաչելու միմյանց, հարգելու կարևոր նպատակ հանդիսացող «Ապրել միասին»-ը՝ ներդաշնակության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ներքո: Կազմակերպությունում առկա համագործակցությունն ուղղված է այդ արժեքների տարածմանը, որը և հանդիսանում է միջազգային հարաբերություններում խաղաղության և կայունության գրավականը:

Մեր երկրների կանայք և տղամարդիկ մշտապես եղել են և պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի նպատակների առանցքը։ «Ապրել միասին» ասելով նկատի չունենք միայն մեր կառավարություններին, «Ապրել միասին»-ը վերաբերում է մեր ժողովուրդներին: Սա է ֆրանկոֆոնիայի նպատակների կիզակետը, որտեղ մենք տեսնում ենք հսկայական ներուժ այս կազմակերպության համար:

Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում և հետագայում բոլորս միասին աշխատելու ենք Ֆրանկոֆոնիայի այս արեքներն առաջ տանելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ընգծել, որ մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշը։ Հույս եմ հայտնում, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի մեր նոր, բայց նաև մի քանի հազարամյա Հայաստանը, իր 2800-ամյա մայրաքաղաքով և ֆրանկոֆոն տարածության հարուստ մշակութային բազմազանության մեջ իր բացառիկ մշակութային ժառանգությամբ:

Բարի գալուստ Հայաստան,

Մինչ մեր աշխատանքները սկսելը խնդրում եմ բոլորիդ մեկ րոպե լռությամբ հարգել Վիետնամի նախագահ Թրան Դայ Քուանգի հիշատակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan