Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Գնդեվազցիների պահանջն ու ակնկալիքը Նիկոլ Փաշինյանից

Գնդեվազի բնակիչներն ահազանգում են գյուղում վատթարացող սոցիալական վիճակի մասին և ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանն արագ կարձագանքի իրենց խնդրին:
Արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք բնապահպան ակտիվիստներ փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը, ինչի պատճառով «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքի շահագործումը: Դա իր հերթին ստիպել է ընկերությանը կրճատել մի շարք աշխատակիցների, ինչի հետևանքով Ամուլսարի շրջակա տարածքների բնակիչները հայտնվել են սոցիալական ծանր խնդիրների առջև։ Ոմանք արդեն մտածում են երկրից հեռանալու մասին:

Այս և այլ հարցերի շուրջ «Zham.am»-ի թղթակիցը զրուցեց Գնդեվազ համայնքի բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին առկա խնդիրներ, և հատուկ ընդգծեցին, որ գյուղի բնակիչները լիահույս են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հնարավորինս արագ հանքի շահագործման հետ կապված հարցին անաչառ և արդարացի լուծում կտա:

Ըստ գնդեվազցիների՝ մինչ փակման շրջանը սոցիալական վիճակը շատ լավ էր: Մարդիկ աշխատում էին, բոլորն ունեին աշխատանք, կայուն աշխատավարձի հույսով վարկեր էին վերցրել, տուն էին գնել, ավտոմեքենա: Հիմա գործազրկություն է. ոչ ոք գործ չունի, մարդիկ վարկերի տակ են, չգիտեն՝ ինչով այդ վարկերը վճարեն: Մարդիկ մտածում են՝ արտագաղթեն, գնան ուրիշ տեղ աշխատեն. անորոշ վիճակ է:

–Քանի՞ հոգի է համայնքից ներգրավված հանքի շահագործման աշխատանքներում,- հետաքրքրվեցինք գյուղում մեզ հանդիպած գնդեվազցիներից:


Մեր համայնքից 84 հոգի միայն «Լիդիան Արմենիա» ընկերությունում է գրանցված եղել, կապալառուների ու ժամանակավոր պայմանագրով աշխատողների մասին էլ չեմ խոսում: 100-ից ավելի մարդ ներգրավված էր այդ աշխատանքում և բավարարված աշխատանքով: Բացի այդ, մոտ 20 բիզնես է դրված գյուղում, ջերմոցներ կային, և մարդիկ, ովքեր «Լիդիան Արմենիա» ընկերությունում չէին աշխատում, աշխատում էին այնտեղ, իսկ այսօր այդ ամենը գրեթե կանգ է առել, չի աշխատում, - ասաց գյուղի բնակիչ Վարդանը:

Մեր մյուս զրուցակիցը, որը նույնպես այդ գյուղի բնակիչ է, հավելեց, որ «Լիդիան Արմենիան» միայն Գնդեվազում 1,2 մլն դոլարի ներդրում է արել: Ընկերությունը ներդրում է արել նաև Վայքում՝ առողջապահության ոլորտում:

Ինչ վերաբերում է լարվածությանը Գնդեվազում և հարակից համայնքներում, պայմանավորված բնապահպանների պահանջներով, մեր զրուցակիցներն ասացին, որ կա նման բան:

–Վիճակը լարված է, որովհետև մարդիկ այսօր աշխատավարձ չեն ստանում, ընտանքիի հոգսերը չեն հոգում, բնական է, որ այդ մարդիկ էլ են վրդովված են, - ասաց մեր զրուցակիցե:

–Գյուղում միջադեպ է տեղի ունեցել բնապահպանների և գյուղի բնակիչների միջև, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը,- հետաքրքրվեցինք մեր զրուցակիցներից:

–Մի բնապահպան ակտիվիստ, որը մեր համայնքից չէ, մտել է գյուղ ու հարվածել մի երեխայի, ով չէր կիսում իր կարծիքը: Բնապահպան ակտիվիստ է, միշտ էլ դեմ է եղել «Լիդիանին»՝ սկսած 2012 թվականից, - հաստատեցին գյուղի բնակիչները:

Մեր զրուցակիցներից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք հանքի շահագործումը վնասո՞ւմ է շրջակա միջավայրին և կից համայնքների բնակիչների առողջությանը, նրանք պատասխանեցին, որ նման բան չեն նկատել:

–Ես տասը տարի է հետևում եմ այդ աշխատանքներին և ուսումնասիրել եմ, թե ինչ է սպասվում շրջական միջավայրին։ Հանրագիտարաններից վերցրել եմ տվյալներ, կարդացել եմ ու համեմատել, որ այն, ինչ իրենք են ներկայացնում, ասվում է նաև մասնագիտական գրականության մեջ: Ես այդ գյուղում ապրելու եմ, ապրել եմ, ու իմ երեխաներն են ապրելու, ես էլ եմ մտածում իմ առողջության մասին: Բոլոր հանքերում եղել եմ՝ սկսած Մարտակերտից, և ես տեսել եմ «Լիդիանի» գործունեությունը, օրինակ՝ երբ ճանապարհ էին փորել և բացել, հետո, երբ փակեցին, բերեցին ու այդ տարածքը կանաչապատեցին սրանից մի հինգ տարի առաջ, - ասաց նրանցից մեկը:

Զրույցի վերջում գնդեվազցիներին խնդրեցինք ձևակերպել իրենց պահանջները, ինչին ի պատասխան՝ նրանք նշեցին, որ ակնկալում են խնդրի արագ ու անաչառ լուծում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունից:

–Իմ կարծիքով «Լիդիանը» նախադեպը չունեցող ծրագիր է, որը կոռումպացված չէ. բոլոր լիցենզիաները, թույլտվությունները ստացել է օրինական ճանապարհով, դա իմ կարծիքն է:

Եւ դա աննախադեպ կլինի Հայաստանի հանքարդյունաբերության համար, որովհետև կլինեն տուրիզմ ու հանք, ու երկուսն էլ միաժամանակ կզարգանան: Մեր պահանջը, իմ պահանջը՝ որպես գյուղի բնակիչ՝ որքան հնարավոր է՝ սեղմ ժամկետներում որոշում կայացնի, որպեսզի մարդիկ գնան իրենց բնականոն գործին ու չմտածեն արտագաղթելու կամ այլ աշխատանք փնտրելու մասին: Քանի որ «Լիդիանն» աշխատել և աշխատում է Օքսֆորդի և Քեմբրիջի պրոֆեսորների հետ, և նրանց տված հետազոտությունների արդյունքներով՝ չկա վնաս շրջակա միջավայրին և ջրերին: Դրական եզրակացություն են տվել: Վարչապետը հայտարարեց, որ միջազգային նոր փորձագետներ պետք է գան, նոր փորձաքննություն անցկացնեն, և մենք հուսով ենք, որ այն կանցկացնեն, կտան դրական գնահատական, մարդիկ կանցնեն իրենց բնականոն գործին, - ասաց Գնդեվազի բնակիչը:


Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan