8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են. Տեսանյութ
Վերջին օրերին Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։
Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։
Շուտով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել՝ արագաչափերը վնասած անձի վերաբերյալ;
Հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Վարդան Ռուշանյանը, որին Կոտայքի ոստիկանները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։ Վարդան Ռուշանյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է՝ ստորագրությունը չհեռանալու մասին։
Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամաննքները նախաքննությամբ պարզվում են։