«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Իրավապաշտպանները գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ՝ ապրիլի 2-ի դեպքերի առնչությամբ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես,

1.​ ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաև նրանց կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

22 գանգատները ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ` մինչև 28.03.2017թ:

2.​ 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ) սպանված անձանց կյանքի իրավունքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, սպանվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Սպանվածներից մեկի առնչությամբ գանգատում բարձրացվել է նաև խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

Այս գանգատները միավորվել են մեկ գանգատում և ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ, մինչև 27.11.2017թ:

3.​ 02-05.2016թ մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղի 133, Մատաղիս գյուղի 133, Մարտակերտ քաղաքի 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասի 229, Մարտունի քաղաքի 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերի 37) քաղաքացիական բնակավայրերի ոչ խտրական հրետակոծության հետևանքով նրանց կյանքի, սեփականության, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Թալիշ, Մատաղիս և Մարտակերտ բնակավայրերի բնակիչների դեպքում բարձրացվել է համայնքային ինքնությանը պահպանելու և համայնքային համագոյակցության իրավունքին միջամտելու իրավաչափության հարցը՝ որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ինքնուրույն ասպեկտ:

Գանգատները առանձնացվել են 360 գանգատներում, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

4.​ 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից:

Գանգատները գրանցվել են, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

5.​ Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման հետևանքով մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփականության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով:

Գանգատը գրանցվել է, տրվել է անվանում և համար. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

Որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ Դատարանից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր կլինի նախ արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին, ապա՝ ստեղծել և արդյունավետ գործարկել մարտական գործողությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների քննության մեխանիզմներ, բացահայտել խախտման համար պատասխանատուներին և ենթարկել արդարացի պատժի, դադարեցնել ազգային հատկանիշով պայմանավորված խտրական պետական քաղաքականությունը:

Իրավաբան-իրավապաշտպանների խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan